Օլգա Տիմոֆեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Տիմոֆեևա
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Stavropol State University?, Ստավրոպոլի պետական ագրարային համալսարան և Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և Պետական Դումայի անդամ
Ծննդյան օր օգոստոսի 19, 1977(1977-08-19) (46 տարեկան)
Ծննդավայր Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Կայք՝ timofeeva.me
 
Պարգևներ
Պատվո շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և «Հայրեիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ

Օլգա Տիմոֆեևա (ռուս.՝ О́льга Ви́кторовна Тимофе́ева, օգոստոսի 19, 1977(1977-08-19), Ստավրոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, լրագրող։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ից Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ[1][2]։

Պետական դումայի VI և VII գումարման պատգամավոր։ «Համառուսական ժողովրդական ճակատ» հասարակական շարժման կենտրոնական շտաբի անդամ[3]։

2016 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 9-ը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ։ 2008 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2012 թվականի մայիսի 22-ը եղել է Դումայի պատգամավոր Ստավրոպոլից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականին ավարտել է Ստավրոպոլի պետական համալսարանը իրավաբանի մասնագիտությամբ։
  • 2000 թվականին ավարտել է Ստավրապոլի պետական գյուղատնտեսական ակադեմիայի «Ֆինանսներ և վարկ» ֆակուլըտետը։
  • 2004 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում (պետական տեխնիկական համալսարան) կառավարման կադրերի նախագահական ծրագրի մասնագիտական վերապատրաստման ֆակուլտետ, մենեջմենթի մասնագիտություն։

Լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականից աշխատել է Ստավրոպոլի ATV հեռուստաալիքում, ապա աշխատել է «РЕН ТВ-Ставрополь»-ում (հեռուստաալիքը փակվել է 2015 թվականի նոյեմբերի 1-ին։

18 տարեկանից անցել է մասնագիտական բոլոր փուլերը՝ հեռուստալրագրող, խմբագիր, պրոդյուսեր, նախագծի հաղորդավար։ Լրացուցիչ մասնագիտական կրթություն է ստացել «Ինտերնյուզ » լրագրողական դպրոցում։

Եղել է «Ժամանակն է խոսում» նախագծի հեղինակը և վարողը։ Ունի ավելի քան 15 տարվա ստաժ։

2007 թվականից Օլգա Տիմոֆեևան դարձել է «ՏԷՖԻ-ռեգիոն» հեռուստատեսային մրցույթի դափնեկիր «Լավագույն ինտերվուեր» անվանակարգում։ Ռուսաստանի լրագրողների միության անդամ։

2010 թվականից ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ է[4]։

Ստավրոպոլի քաղաքային դումայի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին հաղթել է Ստավրոպոլի քաղաքային դումայի պատգամավորների ընտրություններում, գլխավորել է տեղեկատվական քաղաքականության, հասարակական և վետերանների կազմակերպությունների հետ փոխգործակցության կոմիտեն։ 2011 թվականի մարտին երկրորդ անգամ հաստատեց պատգամավորի լիազորությունները՝ հաղթանակ տանելով 6-րդ գումարման Ստավրոպոլի քաղաքային դումայի ընտրություններում։

Պետական դումայի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 22-ից Ռուսաստանի Դաշնության 6-րդ գումարման Պետական դումայի պատգամավոր է, ՌԴ Պետական դումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի անդամ[5]։

2013-2018 թվականներին՝ Համառուսական ժողովրդական ճակատի կենտրոնական շտաբի համանախագահ[3][6]։

2013 թվականին պարգևատրվել է «Ստավրապոլ քաղաքին մատուցած ծառայությունների համար» մեդալով։

2014 թվականին շնորհվել է «Ստավրոպոլի քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը։

2016 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով[7]։

Դմիտրի Խառատյանի հետ միասին 2015 թվականի մարտի 18-ին համերգ է ունեցել Կարմիր հրապարակում։

2016 թվականին Միասնական Ռուսաստանի նախնական քվեարկության արդյունքում կուսակցական ցուցակի տարածաշրջանային մասում զբաղեցրել է 1-ին տեղը (68,23 %-ով)[8]։

2016 թվականի սեպտեմբերի 18-ին վերընտրվել է Ռուսաստանի 7-րդ գումարման Պետական դումայի պատգամավոր, Պետական Դումայի բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ[9]։

Պարգևատրվել է «Ռուսաստանի գիտության և տնտեսության զարգացման գործում ունեցած վաստակի համար» հատուկ մրցանակով (2017)[10]։

2017 թվականի հոկտեմբերի 9-ից ՌԴ Պետդումայի փոխխոսնակն է։

2018 թվականի հուլիսի 19-ին Տիմոֆեևան որպես «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ քվեարկել է կենսաթոշակների բարեփոխումների օգտին[11]։

2018 թվականի դեկտեմբերի 11-ին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[12]։

2018 թվականի դեկտեմբերի 20-ին պարգևատրվել է «Սկտիվ օրինաստեղծ աշխատանքի համար» Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգրով։ Պարգևը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանձնել է ՌԴ Պետդումայի նիստերի դահլիճում[13]։

Օրինաստեղծ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից մինչև 2019 թվականը Պետական Դումայի VI և VII գումարումների պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում համահեղինակ է դարձել 41 օրենսդրական նախաձեռնության և դաշնային օրենքների նախագծերի ուղղման[14]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Օլգա Տիմոֆեևան դեմ է արտահայտվել անտուն շների էվթանազիային և աջակցել այդ կենդանիների վերատնօրինական Ստերիլիզացման նորարարական ծրագրին, իսկ նրա հակառակորդներին անվանել է «մարդիկ, որոնք խաղում են հույզերի վրա»։ Տիմոֆեևայի դիրքորոշումը դատապարտել է իրավական պաշտպանության կենտրոնից կենդանիների պաշտպաններին, որոնք նրան մեղադրել են իրավական անգրագիտության մեջ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вице-спикер Ольга Тимофеева
  2. Тимофеева Ольга Викторовна // Государственная Дума
  3. 3,0 3,1 «Тимофеева Ольга Викторовна» (ռուսերեն). Общероссийский народный фронт. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. «Тимофеева Ольга Викторовна». Биографии. Фонд «Академия Российского телевидения». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. Единая Россия. «В фракции «Единая Россия» в Госдуме появились три новых депутата». Биографии. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  6. «Президент Народного фронта: Путин в День России возглавил ОНФ» (HTML) (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 15 февраля 2016 N 59 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. «Тимофеева Ольга Викторовна Предварительное голосование Единой России (2016)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  9. Тимофеева Ольга Викторовна Государственная Дума 7 созыва
  10. «Лауреаты конкурса премии "EcoWorld" 2017 г.». raen.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին.
  11. «Поименный список депутатов Госдумы, одобривших пенсионную реформу». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «Ольгу Тимофееву наградил Орденом Почёта Президент» (ռուսերեն). Своё ТВ. 2018 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. Дмитрий Медведев наградил депутата от Ставрополья Ольгу Тимофееву за законотворчество
  14. «Официальный сайт Государственной Думы Федерального Собрания Российской Федерации». old.duma.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  15. Ольга Тимофеева: Мы написали закон не для них
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Տիմոֆեևա» հոդվածին։