Օլգա Սավաստյանովա
Օլգա Սավաստյանովա | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Komi State Pedagogical Institute? և Մոսկվայի հումանիտար համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ |
Ծննդյան օր | ապրիլի 5, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Madmas, Ուստ-Վիմսկի շրջան, Կոմի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Օլգա Սավաստյանովա (ռուս.՝ Ольга Викторовна Савастьянова, ապրիլի 5, 1960, Madmas, Ուստ-Վիմսկի շրջան, Կոմի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հասարակական և քաղաքական գործիչ, VII գումարման Պետական դումայի պատգամավոր, Միասնական Ռուսաստան խմբակցության անդամ, Պետդումայի վերահսկողության և կանոնակարգման կոմիտեի նախագահ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին Կոմի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետում ստացել է բարձրագույն մանկավարժական կրթություն «գերմաներեն և անգլերեն լեզուների ուսուցիչ» մասնագիտությամբ։ 1988 թվականին ուղղությամբ ավարտել է ՀամԼԿԵՄ Կենտկոմին կից կոմերիտական բարձրագույն դպրոցը։ 1996 թվականին սովորել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1983-1991 թվականներին աշխատել է կուսակցական և կոմերիտական պաշտոններում, աշխատել է կոմերիտմիության շրջկոմի քարտուղար, Համառուսաստանյան Լենինի երիտասարդական կոմունիստական միության (ՀամԼԿԵՄ) մարզային կոմիտեի քարտուղար։ 1991-1992 թվականներին աշխատել է փոքր ձեռնարկությունների զարգացման միջազգային կենտրոնում՝ որպես փոխտնօրեն։ 1992- 1997 թվականներից աշխատել է որակավորման բարձրացման ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն[2]։
1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «KomiTEK» նավթային ընկերություն ՍՊԸ-ում որպես հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։ 1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Տեբուկնեֆտ» կառավարող ընկերություն ՍՊԸ-ում՝ որպես ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ[3]։
1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կանանց կառավարման կենտրոնում՝ որպես տնօրենի տեղակալ, 2002 թվականից մինչև 2006 թվականը՝ կենտրոնի տնօրեն[4]։
2003 թվականի մարտին ընտրվել է Կոմիի Հանրապետության պետական խորհրդի № 4 ընտրատարածքի պատգամավոր[5]։ 2007 թվականի մարտին կրկին ընտրվել է Կոմիի Հանրապետության պետական խորհրդի № 2 ընտրատարածքի պատգամավոր։ Եղել է Միասնական Ռուսաստան խմբակցության անդամ, ընտրվել է Պետական խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ[6]։
2012 թվականի ապրիլի 26- ին նշանակվել է Կոմիում մարդու իրավունքների լիազոր։ 2014 թվականին ընտրվել է Համառուսաստանյան ժողովրդական ճակատի դաշնային կազմկոմիտեի կազմում։ 2016 թվականի փետրվարին ընտրվել է Կոմիի տարածաշրջանային գործկոմի նախագահ[7]։
2016 թվականի սեպտեմբերին Պետդումա է առաջադրվել Միասնական Ռուսաստան կուսակցության ցուցակներով, մանդատների բաշխման արդյունքներով ընտրվել Է ՌԴ 7-րդ գումարման Պետդումայի պատգամավոր[8]։
Օրինաստեղծ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականից մինչև 2019 թվականը, VII գումարման Պետական դումայի պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում, հանդես է եկել դաշնային օրենքների նախագծերի 48 օրենսդրական նախաձեռնությունների և փոփոխությունների համահեղինակությամբ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Савастьянова Ольга Викторовна» (ռուսերեն). Государственная Дума. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Савастьянова, Ольга Викторовна Председатель комитета Госдумы РФ по регламенту и организации работы Государственной думы - Персона ТАСС» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Савастьянова Ольга Викторовна» (ռուսերեն). ФедералПресс. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Савастьянова Ольга Викторовна — КомиОнлайн». komionline.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Итоги выборов в субъектах Российской Федерации 2 марта 2003 года». old.cikrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Выборы депутатов Государственного Совета Республики Коми 4 созыва». www.komi.com. www.komi.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Единая Россия официальный сайт Партии / Кто есть кто». komi.er.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Приложение к постановлению Центральной избирательной комиссии Российской Федерации от 23 сентября 2016 г. N 56/541-7» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Объекты законотворчества :: Система обеспечения законодательной деятельности». sozd.duma.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.