Օլգա Սավաստյանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Սավաստյանովա
О.В. Савастьянова.jpg
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Komi State Pedagogical Institute? և Մոսկվայի հումանիտար համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 5, 1960(1960-04-05) (60 տարեկան)
Ծննդավայր Q4274322?, Ուստ-Վիմսկի շրջան, Կոմի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան

Օլգա Սավաստյանովա (ռուս.՝ Ольга Викторовна Савастьянова, ապրիլի 5, 1960(1960-04-05), Q4274322?, Ուստ-Վիմսկի շրջան, Կոմի Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հասարակական և քաղաքական գործիչ, VII գումարման Պետական դումայի պատգամավոր, Միասնական Ռուսաստան խմբակցության անդամ, Պետդումայի վերահսկողության և կանոնակարգման կոմիտեի նախագահ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Կոմի պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետում ստացել է բարձրագույն մանկավարժական կրթություն «գերմաներեն և անգլերեն լեզուների ուսուցիչ» մասնագիտությամբ: 1988 թվականին ուղղությամբ ավարտել է ՀամԼԿԵՄ Կենտկոմին կից կոմերիտական բարձրագույն դպրոցը: 1996 թվականին սովորել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1983-1991 թվականներին աշխատել է կուսակցական և կոմերիտական պաշտոններում, աշխատել է կոմերիտմիության շրջկոմի քարտուղար, Համառուսաստանյան Լենինի երիտասարդական կոմունիստական միության (ՀամԼԿԵՄ) մարզային կոմիտեի քարտուղար: 1991-1992 թվականներին աշխատել է փոքր ձեռնարկությունների զարգացման միջազգային կենտրոնում՝ որպես փոխտնօրեն: 1992- 1997 թվականներից աշխատել է որակավորման բարձրացման ինստիտուտում՝ որպես փոխտնօրեն[2]:

1997-ից մինչև 1998 թվականն աշխատել է «KomiTEK» նավթային ընկերություն ՍՊԸ-ում որպես հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: 1998-ից մինչև 1999 թվականն աշխատել է «Տեբուկնեֆտ» կառավարող ընկերություն ՍՊԸ-ում՝ որպես ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ[3]:

1999-ից մինչև 2002 թվականն աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կանանց կառավարման կենտրոնում՝ որպես տնօրենի տեղակալ, 2002 թվականից մինչև 2006 թվականը՝ կենտրոնի տնօրեն[4]։

2003 թվականի մարտին ընտրվել է Կոմիի Հանրապետության պետական խորհրդի № 4 ընտրատարածքի պատգամավոր[5]։ 2007 թվականի մարտին կրկին ընտրվել է Կոմիի Հանրապետության պետական խորհրդի № 2 ընտրատարածքի պատգամավոր: Եղել է Միասնական Ռուսաստան խմբակցության անդամ, ընտրվել է Պետական խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահ[6]։

2012 թվականի ապրիլի 26- ին նշանակվել է Կոմիում մարդու իրավունքների լիազոր: 2014 թվականին ընտրվել է Համառուսաստանյան ժողովրդական ճակատի դաշնային կազմկոմիտեի կազմում։ 2016 թվականի փետրվարին ընտրվել է Կոմիի տարածաշրջանային գործկոմի նախագահ[7]։

2016 թվականի սեպտեմբերին Պետդումա է առաջադրվել Միասնական Ռուսաստան կուսակցության ցուցակներով, մանդատների բաշխման արդյունքներով ընտրվել Է ՌԴ 7-րդ գումարման Պետդումայի պատգամավոր[8]։

Օրինաստեղծ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-ից մինչև 2019 թվականը, VII գումարման Պետական դումայի պատգամավորի լիազորությունների կատարման ընթացքում, հանդես է եկել դաշնային օրենքների նախագծերի 48 օրենսդրական նախաձեռնությունների և փոփոխությունների համահեղինակությամբ[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Савастьянова Ольга Викторовна» (ռուսերեն)։ Государственная Дума։ Վերցված է 2019-02-03 
  2. «Савастьянова, Ольга Викторовна Председатель комитета Госдумы РФ по регламенту и организации работы Государственной думы - Персона ТАСС» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2019-02-04 
  3. «Савастьянова Ольга Викторовна» (ռուսերեն)։ ФедералПресс։ Վերցված է 2019-02-04 
  4. «Савастьянова Ольга Викторовна — КомиОнлайн»։ komionline.ru։ Վերցված է 2019-02-04 
  5. «Итоги выборов в субъектах Российской Федерации 2 марта 2003 года»։ http://old.cikrf.ru/ 
  6. «Выборы депутатов Государственного Совета Республики Коми 4 созыва.»։ http://www.komi.com։ www.komi.com։ Վերցված է 2019-02-04 
  7. «Единая Россия официальный сайт Партии / Кто есть кто»։ komi.er.ru։ Վերցված է 2019-02-04 
  8. «Приложение к постановлению Центральной избирательной комиссии Российской Федерации от 23 сентября 2016 г. N 56/541-7» (ռուսերեն)։ Российская газета։ Վերցված է 2019-02-04 
  9. «Объекты законотворчества :: Система обеспечения законодательной деятельности»։ sozd.duma.gov.ru։ Վերցված է 2019-08-05