Օլգա Բելկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Բելկովա
ուկրաիներեն՝ Ольга Валентинівна Бєлькова
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1975(1975-06-16) (48 տարեկան)
ԾննդավայրՉերկասի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունՀարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր
ԿուսակցությունУДАР և Եվրոպական համերաշխություն[1]
Անդամություն8th Verkhovna Rada?, Ուկրաինայի IX գումարման Գերագույն ռադա և Ուկրաինայի 7-րդ գումարման Գերագույն ռադա
 Olha Bielkova Վիքիպահեստում

Оլգա Վալենտինովնա Բելկովա (ուկրաիներեն՝ Ольга Валентинівна Бєлькова, հունիսի 16, 1975(1975-06-16), Չերկասի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ և տնտեսագետ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր[2]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Оլգա Բելկովան 2012 թվականի դեկտեմբերի 12-ին սկսեց աշխատանքը VII գումարման Գերագույն Ռադայում որպես Վիտալի Կլիչկոյի «ՈւԴԱՌ» քաղաքական կուսակցության խմբակցության անդամ։ 2012-2014թվականներին եղել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ֆինանսների և բանկային կոմիտեի անդամ, վճարային համակարգերի և էլեկտրոնային առևտրի ենթահանձնաժողովի նախագահ, մասնավորեցման հատուկ վերահսկողական հանձնաժողովի անդամ։ 2014 թվականի նոյեմբերի 27-ից եղել է նաև Ուկրաինայի Գերագույն Ռադայի VIII գումարման Պյոտր Պորոշենկոյի դաշինքի ժողովրդական պատգամավոր[3][4]։ Աշխատել է վառելիքաէներգետիկ համալիրի, միջուկային քաղաքականության և միջուկային անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Մինչ այդ Օլգան անգլ.՝ EastLabs-ի կառավարիչ գործընկերն էր։ անգլ.՝ EastLabs-ում Բելկովայի աշխատանքի հիմնական նպատակը Eastlabs-ի ֆինանսավորման համար նոր թիմերի որոնումն էր և թիմի զարգացման ծրագրի ստեղծումը։ Մինչ այդ նա եղել է Վիկտոր Պինչուկ հիմնադրամի կառավարման թիմի միջազգային նախագծերի տնօրենը։ Օլգան ղեկավարում էր Համաշխարհային ուսումնասիրություններ մասնավոր նախագիծը, որը կրթաթոշակներ էր տրամադրում աշխարհի առաջատար համալսարանների մագիստրոսական ծրագրերի համար երիտասարդ տաղանդավոր ուկրաինացիներին և ուկրաինուհիներին[5][6]։

2014 թվականի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում Բիելկովան կրկին վերընտրվեց։ Բիելկովան մասնակցել է 2019 թվականի հուլիսին Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին «Հայրենիք» կուսակցության համար։ Նա կրկին ընտրվել է խորհրդարանում, եղել է կուսակցության նախընտրական ցուցակի 17-րդ համարը։ 2020 թվականի հունիսի 18-ին նրա պատգամավորական մանդատը դադարեցվել է իր իսկ պահանջով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://w1.c1.rada.gov.ua/pls/site2/p_deputat?d_id=15684&skl=9
  2. «Ольга Белькова - биография, образование, семья, карьера, компромат». MY.UA (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Рада позбавила Бєлькову депутатських повноважень». Українська правда (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  4. «CEC counts 100 percent of vote in Ukraine's parliamentary elections». www.ukrinform.net (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  5. «Офіційний портал Верховної Ради України». w1.c1.rada.gov.ua. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  6. «Ольга Белькова» (ռուսերեն). 112ua.tv. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.(չաշխատող հղում)
  7. «Офіційний портал Верховної Ради України». w1.c1.rada.gov.ua. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]