Jump to content

Օդային համբույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդային համբույրի արձանիկ

Օդային համբույր, ծիսական կամ սոցիալական ժեստ, սիրո կամ ընկերական համբույրի ձևերից մեկը, որը նշանակում է մարդու ուշադրությունը կամ թեթև սիրախաղը, որը սովորաբար կատարվում է հեռավորության վրա, առանց շրթունքների մարմնական հպման[1]։ Բացի այդ, ժեստը կարող է ուղեկցվել մուահ ձայնով[2]։

Օգոստոսի 9-ին նշվում է օդային համբույրի օրը։ Այդ օրը Եվրոպական տարբեր երկրներում երիտասարդական հաստատությունների և կազմակերպությունների մեծ մասը կազմակերպում է տոնական ծրագիր և որոշակի ուղղվածությամբ մրցույթներ։

Ամենատարածված մեթոդը կատարվում է սեփական ափի համբուրելու միջոցով, որին հաջորդում է ժեստը դեպի մարդու կողմ ուղղելը։ Օդային համբույրի մեկ այլ ձև է՝ առանց ձեռքերի օդում համբուրելը, համբույրն ուղղելով դեպի անձը։ Մարմնական համբույրն այս դեպքում ներառում է թեթև համբույր այտին, որն իր մեջ կարող է պարունակել որոշակի ձայն (օրինակ՝ մուահ)

Մշակութային տեսակետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ կոնտակտային ժեստը օգտագործվում է որպես երախտագիտության և ուշադրության արտահայտություն։ Համբույրը հաճախ օգտագործվում է ժամանակակից աշխարհիկ հասարակության մեջ՝ հանրային ելույթներում[3]։ Հնդկաստանում օդային համբույրն անվանում են թռչող համբույր։

Օդային համբույրի բազմազանություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Психология любви» стр. 191, автор — Ильин Е. П., Издательский дом «Питер», ISBN 5-459-01640-1.
  2. "MWAH", the BBC programme Keep Your English up to Date
  3. Marie Sophie Hahnsson. «Cheek Kissing». University of Oslo. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.