Օդային համբույր

Օդային համբույր, ծիսական կամ սոցիալական ժեստ, սիրո կամ ընկերական համբույրի ձևերից մեկը, որը նշանակում է մարդու ուշադրությունը կամ թեթև սիրախաղը, որը սովորաբար կատարվում է հեռավորության վրա, առանց շրթունքների մարմնական հպման[1]։ Բացի այդ, ժեստը կարող է ուղեկցվել մուահ ձայնով[2]։
Օգոստոսի 9-ին նշվում է օդային համբույրի օրը: Այդ օրը Եվրոպական տարբեր երկրներում երիտասարդական հաստատությունների և կազմակերպությունների մեծ մասը կազմակերպում է տոնական ծրագիր և որոշակի ուղղվածությամբ մրցույթներ։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենատարածված մեթոդը կատարվում է սեփական ափի համբուրելու միջոցով, որին հաջորդում է ժեստը դեպի մարդու կողմ ուղղելը: Օդային համբույրի մեկ այլ ձև է՝ առանց ձեռքերի օդում համբուրելը, համբույրն ուղղելով դեպի անձը։ Մարմնական համբույրն այս դեպքում ներառում է թեթև համբույր այտին, որն իր մեջ կարող է պարունակել որոշակի ձայն (օրինակ՝ մուահ)
Մշակութային տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ կոնտակտային ժեստը օգտագործվում է որպես երախտագիտության և ուշադրության արտահայտություն: Համբույրը հաճախ օգտագործվում է ժամանակակից աշխարհիկ հասարակության մեջ՝ հանրային ելույթներում[3]։ Հնդկաստանում օդային համբույրն անվանում են թռչող համբույր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Психология любви» стр. 191, автор — Ильин Е. П., Издательский дом «Питер», ISBN 5-459-01640-1.
- ↑ "MWAH", the BBC programme Keep Your English up to Date
- ↑ Marie Sophie Hahnsson։ «Cheek Kissing»։ University of Oslo։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-27-ին։ Վերցված է 2015-02-23