Jump to content

Քրիստոս Փրկչի տաճար (Օսլո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոս Փրկչի տաճար
նորվ.՝ Vår Frelsers ortodokse kirke
Քրիստոս Փրկչի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա
Դավանանքուղղափառություն
Օծման թվական2004 հունիսի 13
Հոգևոր կարգավիճակգործում է
Հիմնական ամսաթվերը1864
Ներկա վիճակԿանգուն, վերանորոգված
ԱնվանվածՀիսուս
Ճարտարապետական տիպԲազիլիկա
Ճարտարապետական ոճՆորվեգական
Կառուցման սկիզբ1864
Կառուցման ավարտ1864
Հիմնադրված1864
Քարտեզ
Քարտեզ
 Christ the Saviour Orthodox church in Oslo Վիքիպահեստում
ortodoks.no(նորվ.) և ortodoks.no/russisk(ռուս.)

Քրիստոս Փրկչի տաճար (նորվ.՝ Vår Frelsers ortodokse kirke), Ռուս Ուղղափառ եկեղեցու թեմի մեջ մտնող Նորվեգական ուղղափառ եկեղեցի է, որը կառուցվել է Օսլոյի կենտրոնական հատվածում գտնվող պատմական-հուշարձան գերեզմանատան տարածքում և օծվել է ի պատիվ Քրիստոսի Հարության և Սուրբ Կայսրուհի Օլգայի։ Տյառնընդառաջ - 11 (24) Հուլիս (Սուրբ Կայսրուհի Օլգա)

Փրկչի տաճարը կառուցվել է 1864 թվականին Օսլոյի կենտրոնական հատվածում գտնվող պատմական-հուշարձան գերեզմանատան տարածքում և օգտագործվում է Նորվեգիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու կողմից, որպես գերեզմանատուն մինչև 1952 թվականին, երբ փակվեց այն։

Խորանի մոտ գտնվող Քրիստոսի հարության որմնանկարը կատարվել է նորվերգացի հայտնի նկարիչ Պեռ Վիգելանտի կողմից։

2003 թվականին եկեղեցին հանձնվեց Հարություն-Օլգինսկ ծխարանին Ռուս ուղղափառ եկեղեցու գալու կապակցությամբ։ 2004 թվականի հունիսի 13-ին այն օծվում է Միտրոպոլիտ Սմոլենսկի (Արտաքին եկեղեցական կապերի վարչություն) և Կիրիլի (Կալինինգրադ) կողմից։ Օծմանը ներկա էին Օսլոյի լյութերական ճյուղի եպիսկոպոս Գունար Ստոլսետտան, Ռուսաստանի դեսպանը նորվեգիայում՝ Ալեքսանդր Պանովը, Գերմանիայի դեսպան Խորստ Վինկելմանն և այլ պաշտոնական անձինք[1][2]։ 2003 թվականին տաճարի հոգևոր առաջնորդը դառնում է իգումեն Կլիմենտը (Խուխտամյակի)։

2008-2010 թվականների ընթացքում վրացի հայտնի սրբապատկերներ նկարող Գուրգեն Չուխուայի կողմից նկարվեցին սրբապատկերներ տաճարի ձախ միջանցքի համար[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [1]
  2. [2] 13 июня 2004
  3. [3]