Քրիստափոր Տեր-Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստափոր Տեր-Սարգսյան
Ի ծնեՔրիստափոր Բոգդանի Տեր-Սարգսյան
Ծնվել է1875 սեպտեմբերի 20
ԾննդավայրՇուշի
Մահացել էապրիլի 30, 1917(1917-04-30) (տարիքը 41)
Վախճանի վայրԹիֆլիս
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա

Քրիստափոր Բոգդանի Տեր-Սարգսյան (Քրիստափոր Սաթունց, Տեր-Սարկիսով, սեպտեմբերի 20, 1875(1875-09-20), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1917(1917-04-30), Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ ճարտարապետ։

Ճարտարապետ Ստեփան Սաթունցի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետը։ Ստեղծագործել է Թիֆլիսում։

1905-1908 թվականներին Տեր-Սարգսյանի նախագծերով կառուցվել են վրաց ազնվականության ընկերության թատրոնը (հետագայում՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոն), Կովկասի Վորոնցով-Դաշկովի կենտրոնական գրասենյակի եռահարկ շենքը (այժմ՝ Վրաստանի ԳԱ Լեզվաբանության ինստիտուտ), վերակառուցել և ընդարձակել է կենտրոնական փոստի շենքը (19131906-1914 թվականներին նախագծել և գործուն մասնակցություն է ունեցել գեներալ Ս. Փիրումյանի բնակելի և եկամտաբեր տան (այժմ՝ Հակատուբերկուլոզային դիսպանսեր), բժիշկ Շահմուրադյանի (1910, արժանացել է «Տարվա լավագույն տուն» մրցանակի, այժմ՝ ֆիզիոլոգիայի և ախտաբանության ինստիտուտ), ճարտարագետ Ղահրամանյանի (1910) և այլոց՝ հիմնականում եռահարկ բազմաթիվ բնակելի տների շինարարությանը, որոնցից ճարտարապետական ու գեղարվեստական հատկանիշներով խիստ տարբերվում է դասական ճարտարապետության տարբեր մանրամասների ներդաշնակումով, շեշտադրված արտահայտչականությամբ և ներսույթի բազմապիսի ճոխ ձևավորումների (ոսկեպատ, քանդակազարդ առաստաղներ և այլն) օգտագործումով կառուցված մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի երկհարկ պալատը (այժմ՝ Վրաստանի արվեստների տուն)[1][2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրանյան Է, «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ-XX դարի սկիզբ», Երևան, 2000, էջ 148-157

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Քրիստափոր Տեր-Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.