Jump to content

Քրիստափոր (զորավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստափոր
հուն․՝ Χριστόφορος
Բյուզանդական զորավար
870-ական թվականներ
 
Մասնագիտություն՝ սպա
Ծննդյան օր 9-րդ դար
Վախճանի օր 10-րդ դար
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն

Քրիստափոր (հուն․՝ Χριστόφορος, 9-րդ դար - 10-րդ դար), հայ զորավար, բյուզանդական բանակի հրամանատար։ Բարսեղ Ա Մակեդոնացու դստեր՝ Անաստասիայի ամուսինը[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

872 թվականին Պավլիկյանների աղանդավորական շարժման առաջնորդ Խրիսոխիրը իր զորքերով արշավում է Բյուզանդական կայսրության վրա և հասնում մինչև Անկյուրա քաղաքը։ Բարսեղ Ա-ն որոշում է անձամբ չարշավել նրա դեմ և ուղարկում է իր փեսային՝ բյուզանդական զորքերի սպարապետ Քրիստափորին[1]։ Քրիստափորը սկսում է հետապնդել Խրիսոխիրին և 600 հոգի հայ ու 600 հոգի կապադովկիացի է ուղարկում, որպեսզի նրան հետևեն[1]։ Նրա հրամանատարության տակ էին գտնվում կայսրության արևելյան երկու խոշոր բանակաթեմերի՝ Արմենիակների և Խարսիանոնի զորքերը։ Խրիսոխիրը կանգ է առնում Խարսիանոն բանակաթեմի Ագրանա կոչվող վայրում, իսկ բյուզանդական զորքը՝ Սիբորոն կոչվող վայրում։ Առավոտյան բյուզանդական բանակը հարձակման է անցնում։ Պավլիկյանները դիմում են փախուստի և բազմաթիվ զոհեր տալով հասնում են Վաթիռիաքս վայրից 30 մղոն հեռավորության վրա գտնվող Կոստանդնի լեռը։ Այստեղ, մի հույնի ձեռքով սպանվում է Խրիսոխիրը[1], իսկ վրա հասած զորավարները կտրում են նրա գլուխը և հապճեպորեն այն ուղարկում Բարսեղ Ա-ին[3]։ Խրիսոխիրի սպանվելուց հետո, Քրիստափորը առանց կռվի գրավում է Պավլիկյանների շարժման կենտրոն Տևրիկը և այլ քաղաք-ամրոցներ[1][2]։ Նա հիմնահատակ կործանում է Տևրիկը, պավլիկյանների մի մասին կոտորում, մյուս մասին ստիպողաբար զինվորագրում, իսկ մի մասին էլ ցրում է կայսրությունով մեկ, որով ավարտվում է 25 տարի տևած պավլիկյան շարժումը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 229․
  2. 2,0 2,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 413․
  3. «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», էջ 785․