Jump to content

Քոսա Երեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոսա Երեց
ԾննդավայրԲասեն
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն

Քոսա Երեց, 17-րդ դարի հայ մեծ բանաստեղծ[1][2]։

Կենսագրական տեղեկություններ գրեթե իսպառ բացակայում են, հայտնի չեն ոչ ծննդյան և մահվան, ոչ էլ նույնիսկ բանաստեղծի իրական անունը (Քոսա Երեցը մականունն է և նշանակում է «անմորուք քահանա»)։ Նրա բանաստեղծություններից կարելի է միայն պնդել, որ եղել է քահանա, ապրել և ստեղծագործել է Բասեն պատմական գավառում[3]։ Գրել է տիպիկ ֆոլկլորային ոճով, եթե նրա բանաստեղծությունները մեզ հասած լինեին առանց նշելու հեղինակին, նրանք վստահ պետք է դասվեին ժողովրդական երգերի շարքում[4]։

Ընդհանուր առմամբ պահպանվել են Քոսա Երեցի տասը բանաստեղծությունները, որոնցից ութը՝ ձեռագիր, երկուսը հայտնաբերվել են ազգագրագետների կողմից և հրատարակվել 19-րդ դարավերջին։ Առավել ուշագրավ է «Կիտուր» բանաստեղծությունը, որտեղ հեղինակը պատմում է հողագործների դժվարին կյանքի մասին[3]։

վաղ հրապարակումներ
ձեռագրեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. A. J. Hacikyan, G. Basmajian, E. S. Franchuk, N. Ouzounian The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. — Detroit, MI: Wayne State University Press, 2002. — С. 842. — 1108 с. — ISBN 0814330231
  2. Культура (АрмССР) = Մշակույթ // Армянская Советская Энциклопедия. — 1987. — Т. 13. — С. 493.
  3. 3,0 3,1 А. Мнацаканян Поэт XVII века Коса Ерец и его стихи // «Банбер Матендарани». —Ер., 1956. — № 3. — С. 265—276. Архивировано из первоисточника 27 Դեկտեմբերի 2014.
  4. Назарян Ш. Критерии различения анонимных индивидуальных и народных песен. // Историко-филологический журнал АрмССР. —Ер., 1978. — № 2. — С. 109—116.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]