Jump to content

Քենիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենիայի ազգային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Քենիա
ՏեղագրությունՆայրոբի
Հիմնադրվել է1930
Այցելուներ347 500 մարդ
Կայքmuseums.or.ke/nairobi-national-museum/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Քենիայի ազգային թանգարան (անգլ.՝ National Museums of Kenya), Քենիայի պատմության և մշակույթի ազգային թանգարան, որը գտնվում է Նայրոբիում։

Թանգարանը պաշտոնապես բացվել 1930 թվականի սեպտեմբերի 22-ին։ Սկզբում թանգարանը կոչվել է Կորենդոնի թանգարան, Քենիայի նահանգապետ պարոն Ռոբերտ Կորենդոնի պատվին։ Քենիայի անկախություն ձեռք բերելուց հետո 1963 թվականին թանգարանը վերանվանվել է` կոչվելով Քենիայի ազգայի թանգարան։

2006 թվականին թանգարանի հիմքի վրա կառուցվել է Քենիայի ազգային թանգարան պետական հիմնարկը, որին ենթարկվում են և՛ այդ թանգարանը, և՛ մի քանի տասնյակ այլ թանգարաններ Քենիայում, ինչպես նաև` պատմական ժառանգության մի շարք հուշարձաններ և երկու ինստիտուտ[1]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը նվիրված է Քենիայի պատմությանը և մշակույթին, ինչպես նաև` Նայրոբիայի պատմությանը։ Թանգարանում պահվում է Արևելյան Աֆրիկայի ֆլորայի և ֆաունայի լավագույն հավաքածուն։ Թանգարանի առաջին հարկում կանոնավորապես անց են կացվում Քենիայի ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ։ Վերակառուցման արդյունքում, որը կատարվել է 2005-2007 թվականներին, թանգարանի աշխատանքի ուղղվածությունը մոտեցել է բազամասնագիտական կրթական կենտրոնի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Introduction» (անգլերեն). National Museums of Kenya. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենիայի ազգային թանգարան» հոդվածին։