Քասթինգ Սքուլ
Քասթինգ Սքուլ | |
---|---|
Տեսակ | կրթօջախ |
Հիմնադրված է | 2007 |
Տնօրեն | Աբել Աբելյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Տիգրան Մեծի 49[1] |
Կայք | armcasting.am |
Քասթինգ Սքուլ (անգլ.՝ Casting School), կինոյի և հեռուստատեսության դպրոց, որը հիմնադրվել է 2007 թվականին[2]։ Այն սկզբից անվանվել է «Casting School» հեռուստառադիոհաղորդավարների ուսումնական կենտրոն, որը հիմնադրվել է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Աբել Աբելյանի կողմից։ 2007 թվականի առաջին խմբի շրջանավարտներից երեքն ավարտելուց հետո ընդունվել են աշխատանքի հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավարներ։
2008 թվականին հիմնվել է «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան»։ Ստուդիայի շրջանավարտները նկարահանվել են Հայաստանում արտադրվող ֆիլմերում և սերիալներում։
2009 թվականին բացվեց 3 նոր բաժին, դրանք են՝ ռեժիսուրա, օպերատորություն, մոնտաժ։
2014 թվականին դպրոցը վերանվանվեց «Casting School» կինոյի և հեռուստատեսության դպրոց, որտեղ համախմբվեցին բոլոր բաժինները։
«Casting School»-ում կարևորվում են պրակտիկ գիտելիքները, որոնք հետագայում ուսանողին օգնում են աշխատանքային գործունեություն ծավալել նախընտրած ոլորտում։
2016 թվականին Աբել Աբելյանը «PaparazziLife.am» կայքի կողմից պարգեւատրվել է որպես տարվա լավագույն մանկավարժ-դերասան։
«Casting School»-ի ամենամեծ ձեռքբերումը 125-ից ավելի շրջանավարտներն են, ովքեր ներկայումս որպես դերասաններ, հաղորդավարներ, լրագրողներ, ռեժիսորներ, օպերատորներ և մոնտաժողներ, աշխատում են Հայաստանի տարբեր ԶԼՄ-ներում, կինոյում և թատրոնում։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Casting School»-ում առկա են հետևյալ բաժինները[3].
- Դերասանական բաժին
- Հաղորդավարական բաժին
- Ռեժիսուրա, օպերատորություն և մոնտաժ
- Մանկական բաժին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հասցե». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Մեր մասին - Casting School - Կինոյի և հեռուստատեսության դպրոց» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Բաժիններ - Casting School - Կինոյի և հեռուստատեսության դպրոց» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը] Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |