Քայլ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլ Անդերսոն
Kyle Anderson

Անդերսոնը 2014 թվականին
Ակումբ Մեմֆիս Գրիզլիս
Դիրքը Հարձակվող
Համար № 10
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 2,06 մ
Քաշ 104 կգ
Դպրոց Սենտ Էնթոնի
Դրաֆթի տարի 1984 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 30-րդ
Դրաֆթ ակումբ Սան Անտոնիո Սփըրս
Կարիերա սկիզբ 2014
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (2014–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2018)

Քայլ Անդերսոն (անգլ.՝ Kyle F. Anderson, սեպտեմբերի 20, 1993(1993-09-20), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս NBA «Մեմֆիս Գրիզլիս» ակումբում։ NBA-ում հայտնվելուց առաջ հանդես էր գալիս Կալիֆոռնիայի համալսարանի «UCLA Bruins» ակումբում։ 2013/2014 համալսարանական տարիներին Անդերսոնը ընդգրկվել է Pac-12 կոնֆերենցիայի բոլոր աստղերի թիմում, նաև ազգային բոլոր աստղերի երրորդ հավաքականում։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 16-ին Անդերսոնը հայտարարեց, որ հեռանում է համալսարանից և իր թեկնածությունն է առաջ քաշում NBA դրաֆթում[1]։ Համալսարան գալուց առաջ նրան քննադատում էին իր խաղային ոճի պատճառով և կարծում, որ նա լավ չէր կարողացել իրեն դրսևորել համալսարանական առաջնությանը։ Նույն պատմությունը կրկնվում է NBA մուտք գործելուց առաջ, երբ շատերը կարծում էին, որ Անդերսոնի դանդաղ շարժվելը NBA-ում խնդիր կլինի նրա համար[2][3]։ Շատ ակումբների սքաութներ նրան տեսնում էին որպես ծանր հարձակվող, քանի որ նմանեցնում էին Բորիս Դյաոյին, ով ծանր հարձակվող էր և շարժվում էր ցածր տեմպով[3][4]։

NBA դրաֆթի ժամանակ կանխագուշակում էին, որ նա կնտրվի առաջին շրջանի վերջում[5]։ Արդյունքում նա ընտրվել է 30-րդ համարի ներքո՝ NBA-ի չեմպիոն «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի կողմից[6]։ Հուլիսի 12-ին նա պայմանագիր է կնքել ակումբի հետ և մասնակցել Լաս Վեգասում կայացող ամառային առաջնությանը։ Վեց խաղերի ընթացքում նա հիմնականում խաղում էր «թևերի», շատ հազվադեպ ծանր հարձակվողի և խաղարկողի դիրքերում[7]։ 2014/2015 թվականների մրցաշրջաններին Քայլը դարձավ ակումբի միակ նոր խաղացողը, որը պահպանել էր իր չեմպիոնական կազմը[8]։ Անդերսոնը առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մրցաշրջանի չորրորդ խաղի ժամանակ։ Թիմի գլխավոր մարզիչ Գրեգ Պոպովիչը որոշել է վետերաններին հանգիստ տալ «Հյուստոն Ռոքեթսի» դեմ խաղում, իսկ Քայլին տալիս 31 րոպե խաղային ժամանակ։ Խաղի ընթացքում Անդերսոնի 8 նետումներից զամբյուղի մեջ է հայտնվում ընդամենը մեկը։ Նա կատարում է նաև 8 անդրադարձ, 4 փոխանցում և 2 խլում[8][9]։

Իր առաջին մրցաշրջանի ժամանակ Քայլը մի քանի անգամ տեղափոխվել է ֆարմ-ակումբներ[10]։ Դի Լիգայի ժամանակ Քայլը հաջող ելույթ է ունեցել և փետրվարի 9-ին նույնիսկ համարվել Դի-Լիգայի շաբաթվա լավագույն խաղացող[11]։ Որոշ ժամանակ անց դարձել է նաև ամսվա լավագույն խաղացող[12]։

Հանդեսը ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերսոնը մասնակցել է ԱՄՆ-ի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպած մինչև 16/17 տարեկանների համար նախատեսված ամառային ճամբարին։ Նա ներգրավվել է նաև 2009/2010 թվականների բասկետբոլի տղամարդկանց զարգացման հավաքականը[13][14]։ 2012 թվականին ԱՄՆ երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Nike Hoop Summit առաջնությանը, որտեղ լավագույն ամերիկացի դպրոցականները խաղում էին արտերկրացի, մինչև 19 տարեկան դպրոցականների հետ[13][15]։

Կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

NBA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2014-15 Սան Անտոնիո 33 8 10.8 .348 .273 .643 2.2 .8 .5 .2 2.2
2015-16 Սան Անտոնիո 78 11 16.0 .468 .324 .747 3.1 1.6 .8 .4 4.5
2016-17 Սան Անտոնիո 72 14 14.2 .445 .375 .789 2.9 1.3 .7 .4 3.4
2017-18 Սան Անտոնիո 74 67 26.7 .527 .333 .712 5.4 2.7 1.6 .8 7.9
Կարիերա 257 100 17.9 .478 .338 .733 3.6 1.7 .9 .5 4.9

Փլեյ-Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2016 Սան Անտոնիո 10 0 12.9 .320 .333 .857 2.4 .7 .6 .3 2.3
2017 Սան Անտոնիո 15 1 13.0 .571 .300 .727 3.1 1.7 .7 .1 5.5
2018 Սան Անտոնիո 5 1 14.8 .600 .000 .750 2.6 .6 1.2 .2 5.4
Կարիերա 30 2 13.3 .514 .235 .773 2.8 1.2 .7 .2 4.4

Ցուցանիշները Քոլեջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2012–13 UCLA 35 34 29.9 .416 .211 .735 8.6 3.5 1.8 .9 9.7
2013–14 UCLA 36 36 33.2 .480 .483 .737 8.8 6.5 1.8 .8 14.6
Կարիերա 71 70 31.6 .452 .375 .736 8.7 5.0 1.8 .8 12.2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UCLA’s Kyle Anderson Declares for NBA Draft, UCLABruins.com, April 16, 2014
  2. Foster, Chris (2014 թ․ մարտի 12). «UCLA's Kyle Anderson doesn't lack confidence or intensity». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին.
  3. 3,0 3,1 Witz, Billy (2014 թ․ մարտի 23). «Anderson Helps Bruins Stroll into Round of 16». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին.
  4. Aldridge, David (2014 թ․ մարտի 24). «Time to start talking 'bout Draft: Point guards under the radar». NBA.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 25-ին.
  5. Foster, Chris (2014 թ․ մարտի 17). «UCLA's Kyle Anderson, Jordan Adams, Zach LaVine face decisions on NBA». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին.
  6. «SAN ANTONIO SIGNS FIRST ROUND PICK KYLE ANDERSON». NBA.com. 2014 թ․ հուլիսի 12. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  7. Popper, Steve (2014 թ․ հուլիսի 30). «Spurs draft pick Kyle Anderson visits kids at Franklin Lakes camp». The Record. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 31-ին.
  8. 8,0 8,1 McPherson, Steve (2014 թ․ նոյեմբերի 11). «Life in Slow Mo: Spurs Rookie Kyle Anderson Makes His Way in the NBA». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. McDonald, Jeff (2014 թ․ նոյեմբերի 7). «Rookie's debut comes with wardrobe malfunction». San Antonio Express-News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «2014-15 NBA Assignments». NBA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  11. «Austin Spurs Kyle Anderson Named NBA D League Performer of the Week». NBA.com. 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին.
  12. «Kyle Anderson Named NBA Development League Player of the Month». NBA.com. 2015 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 5-ին.
  13. 13,0 13,1 Halley, Jim (2012 թ․ մարտի 6). «USA Basketball names 10 players to Nike Hoop Summit team». USA Today. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին.
  14. «USA Basketball: Kyle Anderson». USA Basketball. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին.
  15. Shoals, Bethlehem (2012 թ․ ապրիլի 9). «Nike Hoop Summit 2012 Recap». slamonline.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]