Փոքրիկ մկնիկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ մկնիկները
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորTadeush Pavlenko?
ԵրաժշտությունՄիրոսլավ Սկորիկ
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1982

Փոքրիկ մկնիկները (ռուս.՝ Мышки-малышки), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1982 թվականին, «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովածանալով` բակի կատուն մի որ որոշում է որս անել ու ճնճղուկ որսալ։ Դրա համար նա բարձրանում էր հին խորդանոցի տանիք, որպեսզի ճնճղուկներ որսա, բայց բախտն իր կողմից չէր. երբ նա տանիք է բարձրանում, բոլոր ճնճղուկները ցրվում են տարբեր ուղղություններով։ Բայց հանկարծ նա մկնիկի ձայն է լսում. խորդանոցի ներսում մկները վազվզում և ուրախանում էին։ Կատուն անմիջապես որոշում է առիթն օգտագործել և ճաշի համար մուկ բռնել։ Բայց այստեղ էլ նրա բախտը չի բերում. մկների ընտանիքն այնքան խելացի էր, որ կատուն ստիպված էր ուղղաթիռով թռիչք անցել խորդանոցի վրայով, իսկ վերջում քիչ էր մնում, որ մկները խեղդեին նրան։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Բոգդան Զոլդակ, Բորիս Խրանևիչ
  • Ռեժիսոր՝ Թադեուշ Պավլենկո
  • Բեմադրող նկարիչ՝ Նիկոլայ Չուրիլով
  • Կոմպոզիտոր՝ Միրոսլավ Սկորիկ
  • Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
  • Հնչյունային օպերատոր՝ Վիկտոր Գրուզդև
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Կոնստանտին Չիկին, Ալեքսանդր Վիկեն, Ադոլֆ Պեդան, Նինա Չուրիլովա
  • Խմբագիր՝ Լ. Պրիգոդա
  • Նկարահանող խմբի տնօրեն՝ Իվան Մազեպա

DVD վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմերի «Ո՞վ է անտառի տերը» հավաքածուում։ Սկավառակում ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմերը. «Օյ, ու՞ր ես դու գնում» (1988), «Ո՞վէ անտառի տերը» (1977), «Ընձուղտիկի արկածները» (1973), «Իսկական արջուկ» (1977), «Շերտավոր փղիկի մասին» (1971), «Երաժշտական նկարներ» (1968), «Տքա հաց» (1973), «Փոքրիկ մկնիները» (1982), «Մատիտների կյանքից» (1988)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուլտֆիլմը Аниматор.ру կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]