Փոքր պատմությունների թանգարան
Փոքր պատմությունների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և մեծ առանձնատուն |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Վայր | Եկատերինբուրգ |
Հիմնադրվել է | 2013 |
Փոքր պատմությունների թանգարան (ռուս.՝ Музей маленьких историй), Եկատերինբուրգի մշակութաբանական թանգարան։
Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է հայտնի ագարակատեր Ժոլուբովի կալվածքի մոտակայքում` Հոկտեմբերյան հեղափոխության փողոց, տուն 35։ Թանգարանը հիմնադրվել է 2013 թվականի մարտի 30-ին «Մշակութային իրադարձություն» կազմակերպության կողմից։ Թանգարանի ֆոնդը ձևավորվել է իր հիմնադիրների մասնավոր հավաքածուներից։ Թանգարանի գործունեության նպատակը լեգենդների, միֆերի, արվեստի ստեղծման պատմության ներկայացնելն է մարդկանց։ Թանգարանը մշտական ցուցադրություն չունի։ Թանգարանի ցուցահանդեսները թարմացվում են ամիսը մեկ անգամ 30 աշխատակիցների կողմից[1]։ Փոքր պատմությունների թանգարանը մյուս թանգարաններից տարբերվում է իր ոչ պաշտոնական մթնոլորտով, որի նպատակն է թանգարանի պատերի ներսում երկար ու հարմարավետ շփում ապահովել, ինչի համար էլ թանգարանը համարվում է մշակութաբանական։ Թանգարանի ցուցադրություններն այցելուներին գրավում են իրենց ինքնատիպ և նորարարական մոտեցումներով[2]։ Թանգարանի աշխատակիցները փորձում են հետաքրքիր դարձնել այն հայտնի իրերի մասին քիչ հայտնի պատմություններ ներկայացնելով[3]։
Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլիական թեյախմություն[4]
- Տոների տոն։ XIX դարի զատկական տոնի ավանդույթները։
- Ձեր հարսանիքից 200 տարի առաջ. ինչպե՞ս են ամուսնացել մեր տատիկները և պապիկները։
- Լուրայի թեյի պատմությունը։
- «Ինչ-որ նորություն ինչ-որ հին բանի մասին»։ Գովազդային վահանակի ցուցադրություն։
- Թզուկների թանգարան։
Տարածքային հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին թանգարանն ունեցել է վարձակալական խնդիրներ տարածքի տիրոջ հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Եկատերինբուրգում այս թանգարանի բացման մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Ինչ կգտնեն հնէաբանները 500 տարի հետո» ցուցադրությունը
- ↑ Թեյը և եվրոպացիները(չաշխատող հղում)
- ↑ Անգլիական թեյախմություն