Փոքր պատմությունների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր պատմությունների թանգարան
Տեսակթանգարան և մեծ առանձնատուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՎայրԵկատերինբուրգ
Հիմնադրվել է2013
Քարտեզ
Քարտեզ

Փոքր պատմությունների թանգարան (ռուս.՝ Музей маленьких историй), Եկատերինբուրգի մշակութաբանական թանգարան։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է հայտնի ագարակատեր Ժոլուբովի կալվածքի մոտակայքում` Հոկտեմբերյան հեղափոխության փողոց, տուն 35։ Թանգարանը հիմնադրվել է 2013 թվականի մարտի 30-ին «Մշակութային իրադարձություն» կազմակերպության կողմից։ Թանգարանի ֆոնդը ձևավորվել է իր հիմնադիրների մասնավոր հավաքածուներից։ Թանգարանի գործունեության նպատակը լեգենդների, միֆերի, արվեստի ստեղծման պատմության ներկայացնելն է մարդկանց։ Թանգարանը մշտական ցուցադրություն չունի։ Թանգարանի ցուցահանդեսները թարմացվում են ամիսը մեկ անգամ 30 աշխատակիցների կողմից[1]։ Փոքր պատմությունների թանգարանը մյուս թանգարաններից տարբերվում է իր ոչ պաշտոնական մթնոլորտով, որի նպատակն է թանգարանի պատերի ներսում երկար ու հարմարավետ շփում ապահովել, ինչի համար էլ թանգարանը համարվում է մշակութաբանական։ Թանգարանի ցուցադրություններն այցելուներին գրավում են իրենց ինքնատիպ և նորարարական մոտեցումներով[2]։ Թանգարանի աշխատակիցները փորձում են հետաքրքիր դարձնել այն հայտնի իրերի մասին քիչ հայտնի պատմություններ ներկայացնելով[3]։

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգլիական թեյախմություն[4]
  • Տոների տոն։ XIX դարի զատկական տոնի ավանդույթները։
  • Ձեր հարսանիքից 200 տարի առաջ. ինչպե՞ս են ամուսնացել մեր տատիկները և պապիկները։
  • Լուրայի թեյի պատմությունը։
  • «Ինչ-որ նորություն ինչ-որ հին բանի մասին»։ Գովազդային վահանակի ցուցադրություն։
  • Թզուկների թանգարան։

Տարածքային հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին թանգարանն ունեցել է վարձակալական խնդիրներ տարածքի տիրոջ հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Եկատերինբուրգում այս թանգարանի բացման մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  2. «Ինչ կգտնեն հնէաբանները 500 տարի հետո» ցուցադրությունը
  3. Թեյը և եվրոպացիները(չաշխատող հղում)
  4. Անգլիական թեյախմություն