Jump to content

Փողային նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փողային նվագախումբ, նվագախումբ, որի կազմում կան փողային (փայտյա և պղնձյա կամ միայն պղնձյա) և հարվածային նվագարաններ։ Որպես կայուն կատարողական միավորում ձեավորվել է XVII դարում եվրոպական երկրներում։ Փողային նվագախումբի գործիքային կազմն աստիճանաբար կատարելագործվել է։ ժամանակակից փողային նվագախումբերը լինում են փոքր (20), միջին (30) և մեծ (42-56 և ավելի կատարողներ) կազմերի։ Մեծ փողային նվագախումբում ընդգրկվում են ֆլեյտաներ, հոբոյներ (ներառյալ ալտային), կլառնետներ (փոքր, ալտային և բաս-կլառնետ), սաքսոֆոններ (սոպրանոներ, ալտեր, տենորներ, բարիտոններ), ֆագոտներ (ներառյալ կոնտրֆագոտ), վալդհոռններ, փողեր, տրոմբոններ, կոռնետներ, ալտեր, տենորներ, բարիտոններ, բասեր (պղնձյա տուբաներ և աղեղնավոր կոնտրաբասեր) և հարվածային նվագարաններ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փողային նվագախումբ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։