Փղերը (կտավ)
Փղերը Los Elefantes | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվադոր Դալի |
տարի | 1948 |
բարձրություն | 49 սանտիմետր |
լայնություն | 60 սանտիմետր |
ուղղություն | սյուրռեալիզմ |
նյութ | յուղաներկ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ |
Փղերը (իսպ.՝ Los Elefantes), իսպանացի սյուրռեալիստ արտիստ Սալվադոր Դալիի կտավը, որ ստեղծվել է 1948 թվականին[1]։
Փղերը Դալիի աշխատանքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փղերի թեման կրկնվող է Դալիի աշխատանքներում, առաջին անգամ հայտնվել է 1944 թվականին «Արթնացումից վայրկյան առաջ նռան շուրջը մեղվի թռիչքից առաջացած երազ», «Սուրբ Անտոնիայի գայթակղությունը» և «Փիղ արտացոլող կարապները» կտավներում[2][3]։ Փղերը կտավը փղեր պարունակող այլ նկարներից տարբերվում է նրանով, որ նրանք այս կտավի հիմնական մասն են կազմում, իսկ ետևում դատարկություն է՝ ի տարբերություն Դալիի այլ կտավների, որոնք հիմնական թեմայից բացի շատ այլ դետալներ են պարունակում։
Սիմվոլիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան փղերի մշակութային տարատեսակ պատկերումներ, որտեղ նրանք հիմնականում ընկալվում են որպես ուժի, գերիշխանության և ուժի խորհրդանիշեր՝ իրենց ծանրության և ծավալի շնորհիվ[4]։ Դալին հակադրվում է այս տիպիկ ասոցիացիաներին՝ տալով փղերին երկար, նեղ ոտքեր, որ հաճախ նկարագրվում են որպես «բազմահոդ, գրեթե անտեսանելի»[5]։
Փղերը կտավը սյուրռեալիզմի վառ դրսևորում է և այն հոգեկան իրականության զգացում է առաջացնում։
Փիղը տարածության աղավաղում է, այն հակադրվում է կառուցվածքով ծանրության բացակայություն առաջացնելու գաղափարին[2] |
:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Robert Descharnes, Gilles Néret. Salvador Dalí: 1904-1989. The paintings. Taschen, Aug 1, 2007. ISBN 3822838225.
- ↑ 2,0 2,1 http://salvadordalielephants.com/ art.com-ի մեկնաբանությունը
- ↑ «Salvador Dali Gallery – Memories of Surrealism : Space Elephant». SalvadorDaliExperts.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Retrieved July 26, 2013
- ↑ Dalí Universe Collection Արխիվացված 2008-12-01 Wayback Machine. County Hall Gallery. Retrieved on July 28, 2006.