Փղերը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Փղերը
Los Elefantes
Dali Elephants.jpg
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1948
ուղղությունսյուրռեալիզմ
նյություղաներկ
հավաքածումասնավոր հավաքածու
Նկարի հիման վրա ստեղծված արձան Մեխիկոյի Սումայա թանգարանում

Փղերը (իսպ.՝ Los Elefantes), իսպանացի սյուրռեալիստ արտիստ Սալվադոր Դալիի կտավը, որ ստեղծվել է 1948 թվականին[1]:

Փղերը Դալիի աշխատանքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փղերի թեման կրկնվող է Դալիի աշխատանքներում, առաջին անգամ հայտնվել է 1944 թվականին «Արթնացումից վայրկյան առաջ նռան շուրջը մեղվի թռիչքից առաջացած երազ», «Սուրբ Անտոնիայի գայթակղությունը» և «Փիղ արտացոլող կարապները» կտավներում[2][3]: Փղերը կտավը փղեր պարունակող այլ նկարներից տարբերվում է նրանով, որ նրանք այս կտավի հիմնական մասն են կազմում, իսկ ետևում դատարկություն է՝ ի տարբերություն Դալիի այլ կտավների, որոնք հիմնական թեմայից բացի շատ այլ դետալներ են պարունակում։

Սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան փղերի մշակութային տարատեսակ պատկերումներ, որտեղ նրանք հիմնականում ընկալվում են որպես ուժի, գերիշխանության և ուժի խորհրդանիշեր՝ իրենց ծանրության և ծավալի շնորհիվ[4]: Դալին հակադրվում է այս տիպիկ ասոցիացիաներին՝ տալով փղերին երկար, նեղ ոտքեր, որ հաճախ նկարագրվում են որպես «բազմահոդ, գրեթե անտեսանելի»[5]:

Փղերը կտավը սյուրռեալիզմի վառ դրսևորում է և այն հոգեկան իրականության զգացում է առաջացնում։

Aquote1.png Փիղը տարածության աղավաղում է, այն հակադրվում է կառուցվածքով ծանրության բացակայություն առաջացնելու գաղափարին[2] Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Descharnes, Gilles Néret։ Salvador Dalí: 1904-1989. The paintings։ Taschen, Aug 1, 2007։ ISBN 3822838225 
  2. 2,0 2,1 http://salvadordalielephants.com/ art.com-ի մեկնաբանությունը
  3. «Salvador Dali Gallery – Memories of Surrealism : Space Elephant»։ SalvadorDaliExperts.com։ Վերցված է 12 December 2012 
  4. [1] Retrieved July 26, 2013
  5. Dalí Universe Collection. County Hall Gallery. Retrieved on July 28, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]