Փարվանե Վոսուղ
Փարվանե Վոսուղ | |
---|---|
Ծնվել է | 1935 թվականի մարտ |
Մահացել է | 2013 թվականի մայիս |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | բժիշկ և բարեգործ |
Ալմա մատեր | Թեհրանի բժշկական համալսարան |
Փարվանե Վոսուղ (փետրվար 1936 - մայիսի 20, 2013), իրանցի բժիշկ, ով հիմնականում աշխատել է քաղցկեղով հիվանդ երեխաներ հետ։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարվանե Վոսուղը ծնվել է 1935 թվականի մարտին Իրանի Մարկազի նահանգի Տաֆրեշ քաղաքում։ 1961 թվականին ընդունվել է Թեհրանի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետ, որտեղ ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան։ 1962-1964 թվականներին Իլինոյսի համալսարանի բժշկագիտության դեպարտամենտում մասնագիտացել է մանկական ուռուցքաբանության ոլորտում։ Հետագայում ուսումը շարունակել և ավարտել է Քեմբրիջի և Մասաչուսեթսի համալսարաններում։ Ավարտական կուրսում հաճախել է Վաշինգտոնի համալսարան[1]։
1971 թվականին վերադարձել է Իրան և աշխատել է Ալի Ասղարի անվան մանկաբուժական հիվանդանոցում, Մոֆիդի և Թեհրանի մանկաբուժական հիվանդանոցներում։ Փարվանե Վոսուղը նաև «Մահակ Սուբ» մասնագիտացված հիվանդանոցի հիմնադիրներից և հիմնական անդամներից մեկն է, որը բարեգործական հիվանդանոց է քաղցկեղով տառապող երեխաների համար։
Վոսուղըն ամբողջ աշխարհում բուժել է քաղցկեղով տառապող բազմաթիվ երեխաների։ Նա իր կյանքը և կարիերան նվիրել է իր խնամքի, փորձի և իմաստության կարիք ունեցողներին[2] և երբեք չի ամուսնացել։ Մարդիկ նրան անվանոել են «Իրանի Մայր Թերեզա»։ Մահացել է 2013 թվականի մայիսի 20-ին՝ 78 տարեկան հասակում[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին Վոսուղը սկսեց իր մասնագիտական աշխատանքը Թեհրանի Ալի Ասղարի անվան հիվանդանոցում։ Որպես Իրանում արյան և երեխաների քաղցկեղի ենթամասնագիտության մասնագիտացված դասընթացի հիմնադիր-անդամ՝ նա Ալի Ասղարի անվան հիվանդանոցում հիմնել է արյունաբանության և ուռուցքաբանության առաջին բաժինը, նրա ջանքերը հանգեցրել են տարբեր հիվանդանոցներում համադրելի բաժանմունքների ստեղծմանը։ Դա կարևոր քայլ էր քաղցկեղի բուժման ոլորտում[2]։ Մոֆիդի և Թեհրանի մանկական հիվանդանոցները նույնպես այն կենտրոնների շարքում էին, որտեղ պրոֆեսոր Վոսուղն աշխատել է։
Վոսուղը նաև եղել է Թեհրանի «Մահակ» ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ։ «Մահակ»-ը բարեգործական հիմնադրամ է, որը ստեղծվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու համար։ Այն նաև հիվանդանոց է, որը մասնագիտացված է քաղցկեղի բուժմամբ։ Կենսաթոշակի անցնելուց հետո նա դարձել է «Մահակ»ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ ավելի ուշ ստանձնել է Մահակի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դառնալու լրացուցիչ պատասխանատվությունը։ Իր երկար տարիների գործունեության ընթացքում Վոսուղն աշխատել է որպես նվիրված կամավոր՝ առանց որևէ փոխհատուցում ստանալու[3]։
Վոսուղը նաև եղել է մի շարք բժշկական կազմակերպությունների (Մանկական ուռուցքաբանության միջազգային կազմակերպություն, Քաղցկեղի բուժման և հետազոտությունների միջազգային ցանց և Մերձավոր Արևելքի երեխաների քաղցկեղի միավորում) ակտիվ անդամ։ Նա նաև հրատարակել է ավելի քան 100 հոդված տարբեր բժշկական ամսագրերում[4]։
Ոգեկոչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեհրանի քաղաքային իշխանությունների մասնակցությամբ արարողությանը, որը համընկնում էր «Բժիշկների ազգային օրվա» հետ, Թեհրանի քաղաքային խորհուրդը Թեհրանի քաղաքապետարանի առաջարկության հիման վրա Իրանի մայրաքաղաք Թեհրանում Փարվանե Վոսուղի անունով փողոց է անվանակոչել, որը հայտնի է որպես «Քաղցկեղով հիվանդ երեխաների համար հրեշտակ»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Tehran street named after "Angel for Kids with Cancer" - Real Iran». realiran.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 2,0 2,1 ranjaran, arash. «In Honor of Professor Parvaneh Vossough». mahak-charity.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.(չաշխատող հղում) Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «auto» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ ranjaran, arash. «In Honor of Professor Parvaneh Vossough». mahak-charity.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «دکتر پروانه وثوق، آیینه تمامنمای یک "پزشک" ایرانی». ایسنا (պարսկերեն). 2013 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Tehran street named after "Angel for Kids with Cancer" - Real Iran». realiran.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.