Փարվանե Վոսուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարվանե Վոսուղ
Ծնվել է1935 թվականի մարտ
Մահացել է2013 թվականի մայիս
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունբժիշկ և բարեգործ
Ալմա մատերԹեհրանի բժշկական համալսարան

Փարվանե Վոսուղ (փետրվար 1936 - մայիսի 20, 2013(2013-05-20)), իրանցի բժիշկ, ով հիմնականում աշխատել է քաղցկեղով հիվանդ երեխաներ հետ։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարվանե Վոսուղը ծնվել է 1935 թվականի մարտին Իրանի Մարկազի նահանգի Տաֆրեշ քաղաքում։ 1961 թվականին ընդունվել է Թեհրանի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետ, որտեղ ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան։ 1962-1964 թվականներին Իլինոյսի համալսարանի բժշկագիտության դեպարտամենտում մասնագիտացել է մանկական ուռուցքաբանության ոլորտում։ Հետագայում ուսումը շարունակել և ավարտել է Քեմբրիջի և Մասաչուսեթսի համալսարաններում։ Ավարտական կուրսում հաճախել է Վաշինգտոնի համալսարան[1]։

1971 թվականին վերադարձել է Իրան և աշխատել է Ալի Ասղարի անվան մանկաբուժական հիվանդանոցում, Մոֆիդի և Թեհրանի մանկաբուժական հիվանդանոցներում։ Փարվանե Վոսուղը նաև «Մահակ Սուբ» մասնագիտացված հիվանդանոցի հիմնադիրներից և հիմնական անդամներից մեկն է, որը բարեգործական հիվանդանոց է քաղցկեղով տառապող երեխաների համար։

Վոսուղըն ամբողջ աշխարհում բուժել է քաղցկեղով տառապող բազմաթիվ երեխաների։ Նա իր կյանքը և կարիերան նվիրել է իր խնամքի, փորձի և իմաստության կարիք ունեցողներին[2] և երբեք չի ամուսնացել։ Մարդիկ նրան անվանոել են «Իրանի Մայր Թերեզա»։ Մահացել է 2013 թվականի մայիսի 20-ին՝ 78 տարեկան հասակում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Վոսուղը սկսեց իր մասնագիտական աշխատանքը Թեհրանի Ալի Ասղարի անվան հիվանդանոցում։ Որպես Իրանում արյան և երեխաների քաղցկեղի ենթամասնագիտության մասնագիտացված դասընթացի հիմնադիր-անդամ՝ նա Ալի Ասղարի անվան հիվանդանոցում հիմնել է արյունաբանության և ուռուցքաբանության առաջին բաժինը, նրա ջանքերը հանգեցրել են տարբեր հիվանդանոցներում համադրելի բաժանմունքների ստեղծմանը։ Դա կարևոր քայլ էր քաղցկեղի բուժման ոլորտում[2]։ Մոֆիդի և Թեհրանի մանկական հիվանդանոցները նույնպես այն կենտրոնների շարքում էին, որտեղ պրոֆեսոր Վոսուղն աշխատել է։

Վոսուղը նաև եղել է Թեհրանի «Մահակ» ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ։ «Մահակ»-ը բարեգործական հիմնադրամ է, որը ստեղծվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու համար։ Այն նաև հիվանդանոց է, որը մասնագիտացված է քաղցկեղի բուժմամբ։ Կենսաթոշակի անցնելուց հետո նա դարձել է «Մահակ»ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ ավելի ուշ ստանձնել է Մահակի հիվանդանոցի գլխավոր բժիշկ դառնալու լրացուցիչ պատասխանատվությունը։ Իր երկար տարիների գործունեության ընթացքում Վոսուղն աշխատել է որպես նվիրված կամավոր՝ առանց որևէ փոխհատուցում ստանալու[3]։

Վոսուղը նաև եղել է մի շարք բժշկական կազմակերպությունների (Մանկական ուռուցքաբանության միջազգային կազմակերպություն, Քաղցկեղի բուժման և հետազոտությունների միջազգային ցանց և Մերձավոր Արևելքի երեխաների քաղցկեղի միավորում) ակտիվ անդամ։ Նա նաև հրատարակել է ավելի քան 100 հոդված տարբեր բժշկական ամսագրերում[4]։

Ոգեկոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրանի քաղաքային իշխանությունների մասնակցությամբ արարողությանը, որը համընկնում էր «Բժիշկների ազգային օրվա» հետ, Թեհրանի քաղաքային խորհուրդը Թեհրանի քաղաքապետարանի առաջարկության հիման վրա Իրանի մայրաքաղաք Թեհրանում Փարվանե Վոսուղի անունով փողոց է անվանակոչել, որը հայտնի է որպես «Քաղցկեղով հիվանդ երեխաների համար հրեշտակ»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Tehran street named after "Angel for Kids with Cancer" - Real Iran». realiran.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 ranjaran, arash. «In Honor of Professor Parvaneh Vossough». mahak-charity.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.(չաշխատող հղում) Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «auto» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. ranjaran, arash. «In Honor of Professor Parvaneh Vossough». mahak-charity.org (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  4. «دکتر پروانه وثوق، آیینه تمام‌نمای یک "پزشک" ایرانی». ایسنا (պարսկերեն). 2013 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. «Tehran street named after "Angel for Kids with Cancer" - Real Iran». realiran.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.