Jump to content

Փաստաբան Պիեռ Պատլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաստաբան Պիեռ Պատլեն
ֆր.՝ Maistre Pierre Pathelin
Փաստաբան Պատլենը դատարանում,
միջնադարյան փորագրանկար
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՖարս
Ձևբանաստեղծություն և պիես
Հեղինականհայտ
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզումիջին ֆրանսերեն
Գրվել է1464-1469
 The Farce of Master Pierre Pathelin

Փաստաբան Պիեռ Պատլեն կամ «Ֆարս փաստաբան Պիեռ Պատլենի մասին» (ֆր.՝ La Farce de Maître Pathelin), 15-րդ դարի (մոտ 1470-ական թվականներ) անանուն հեղինակի ֆարս է։ Միջնադարի առավել հայտնի դրամատիկական տեքստերից է[1]։

Այս ֆարսի հիման վրա 17-րդ դարում Դավիդ Օգյուստեն Բրյուեսը գրել է «Փաստաբան Պատլեն» (ֆր.՝ «L’Avocat Patelin») կատակերգությունը։

Ֆարսը ստեղծվել է 1464-1469 թվականներին։ Հեղինակությունը տարբեր ժամանակ վերագրվել է տարբեր հեղինակների՝ Պիեռ Բլանշեին, Անտուան դե լա Սալին, Գիյոմ Ալեքսիսին և Ֆրանսուա Վիյոնին։ Առաջին հրատարակությունը կատարվել է 1485 կամ 1486 թվականներին Լիոնում։

Ստեղծագործության ժողովրդականությունը պայմանավորվել է երկու «շարունակություններով», որոնք արդյունքում ստեղծել են Պատլենի մասին եռերգություն։ 1474 թվականին ստեղծվել է «Փաստաբան Պատլեն» ֆարսը, որը առաջին անգամ հրատարակվել է 1512 թվականին և 1480-1490 թվականներին «Պալենի կտակը» ֆարսը, որը հրատարակվել է 1505 թվականին։

Ֆարսի սյուժեի հիման վրա Ֆրանսուա Բազենը 1856 թվականին և Յակոպո Ֆորոնին 1858 թվականին գրել են համանուն օպերաներ։

Վերադառնանք մեր ոչխարներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆարսից է առաջացել հայտնի «վերադառնանք մեր ոչխարներին» արտահայտությունը (ֆր.՝ «revenons à nos moutons»)։ Ֆարսում մահուդագործը հովվին դատի է տալիս, մեղադրելով նրան ոչխարների գողության մեջ։ Դատի ընթացքում մահուդավաճառը հիշում է, որ հովվի դատապաշտպան՝ փաստաբան Պատլենը, իրեն չի վճարել վեց կանգուն կտորի համար, և խոսակցությունը շեղվում է դատավարության թեմայից։ Դատավորը ստիպված ներկաներին հիշեցնում է, ոչխարների մասին, ասելով՝ «վերադառնանք մեր ոչխարներին» (ֆր.՝ Revenons à nos moutons)[2][3]

Նման իրադրություն հանդիպում է հռոմեացի բանաստեղծ Մարցիալիս Վալերիուսի մոտ։ Նրա էպիգրամներից մեկում (VI, 19) փաստաբան Պոստմուսին, որը խոսում էր Միհրդատի, կարթագենացիների մասին, կոչ են անում վերադառնալ երեք գողացած այծերին, որոնց մասին էր վեճը։

Ֆրանսուա Ռաբլեն իր Գարգանտյուան և Պանտագրյուելը վեպում մեջբերված է այս արտահայտությունը, միայն փոխելով «revenons» բառը «retournons»-ով։

Դավիդ Օգյուստեն Բրյուեսի պիեսում նույնպես հնչում է այս արտահայտությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Средневековые французские фарсы», Москва: «Искусство», 1981.
  2. «Ֆարսի համառոն նկարագիրը». .infoliolib.info. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Ашукин Н. С., Ашукина М. Г. Крылатые слова: Литературные цитаты; Образные выражения. — 4-е изд., доп. — М.: Художественная литература, 1987. — 528 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Le texte en vers avec orthographe moderne et notes de P. Stewart.
  • C. E . Pickford, Analyse méthodique [w:] La farce de maistre Pierre Pathelin, Bordas, Paris 1967
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաստաբան Պիեռ Պատլեն» հոդվածին։