Ցրման ամպլիտուդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ցրման ամպլիտուդ — քվանտային մեխանիկայում ցրման պրոցեսը նկարագրող մեծություն։ Տարբերում են երկու տեսակի ցրում՝ առաձգական և ոչ առաձգական։ Առաձգական ցրման հետևանքով մասնիկները փոխում են միայն շարժման ուղղությունը սկզբնականի նկատմամբ կամայական անկյունով։ Ոչ առաձգական ցրման դեպքում մասնիկների փոխազդեցությունը հանգեցնում է նրանց ներքին վիճակի փոփոխության կամ նոր մասնիկների ծնման։ Ցրման ամպլիտուդը կախված է բախվող մասնիկների հարաբերական շարժման էներգիայից, նրանց փոխազդեցության պոտենցիալից և ցրման 0 անկյունից։ Ցրման պրոցեսի՝ փորձով չափելի բնութագիր է դիֆերենցիալ կտրվածքը (da), որը սահմանվում է որպես միավոր ժամանակում dQ մարմնային անկյան ներսում ցրված մասնիկների և ընկնող մասնիկների հոսքի խտության հարաբերություն։ Բարձր էներգիաների ֆիզիկայում ցրման ամպլիտուդի փոխարեն օգտագործում են մասնիկների փոխազդեցության ավելի ընդհանուր բնութագիր՝ սկզբնական վիճակից կամայական վերջնական վիճակի անցման ամպլիտուդը։