Ցիկլոպի համախտանիշ
Ցիկլոպի համախտանիշ | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | բժշկական գենետիկա |
ՀՄԴ-9 | 759.89 |
ՀՄԴ-10 | Q87.0 |
Անվանվել է | Կիկլոպներ |
Cyclopia (medicine) Վիքիպահեստում |
Ցիկլոպի համախտանիշ, ցիկլոպիա, կիրառվում է նաև ցիկլոցեֆալիա տարբերակը։ Արատ է, որը զարգանում է ողնաշարավորների մոտ։ Այդ արատի դեպքում ակնագնդերը ամբողջությամբ կամ մասնակի սերտաճում են և տեղավորվում մեկ ակնակապիճում, որը գտնվում է դեմքի միջին գծի վրա։ «Ցիկլոպները» մահանում են կյանքի առաջին օրերին[1][2]։
Անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիկլոպիան զարգանում է հղիության վաղ շրջաններում, հենց այդ ժամանակ է ձևավորվում գլխուղեղը և աչքերը։ Սովորաբար «ցիկլոպների» մոտ բացակայում է քիթը և նրա փոխարեն աչքից վերև գտնվում է մկանային կնճիթիկ, որով նորածինը կարող է շնչել։ Այս երևույթը հանդիսանում է գլխուղեղի զարգացման խանգարում, ուստի հաճախ դրա հետ մեկտեղ պտղի մոտ հայտնաբերվում են նաև այլ շեղումներ։
Առաջացման պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեղումն առաջանում է քրոմոսոմային մուտացիայի կամ մոր կողմից թերատոգեն նյութերի օգտագործման պատճառով։ Այդպիսի նյութերից մեկն է ալկալոիդ ցիկլոպանինը[3]։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիկլոպիան մարդու զարգացման հազվադեպ տեսակներից է, հաճախականությունը կազմում է միլիոնից մեկը։ 2005 թվականին ԱՄՆ-ում ծնվել է Ցու անունով միաչքանի կատուն։
Ազդեցությունը արվեստի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին հունական դիցաբանության մեջ գոյություն են ունեցել երեք միաչքանի հսկաներ՝ կիկլոպներ, որոնցից էլ ծագել է գենետիկական շեղման անունը։ Այդ անվանումը հիմնականում տարածված է եղել հունական դիցարանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Taber's Cyclopedic Medical Dictionary, 0-8036-0654-0
- ↑ Leroi, Armand Marie Mutants: On Genetic Variety and the Human Body, p.73. 978-0142004821
- ↑ Chin Chiang; Ying Litingtung; Eric Lee; Keith E. Young; Jeffrey L Corden; Heiner Westphal; Philip A. Beachy (1996). «Cyclopia and defective axial patterning in mice lacking Sonic hedgehog gene function». Nature. 383 (6599): 407–413. doi:10.1038/383407a0. PMID 8837770.