Ցենտրիֆուգ (այլ կիրառումներ)
Արտաքին տեսք
Ցենտրիֆուգ (լատին․՝ centrum - առանցքակետ, կենտրոն և fuga - վազք),
- Ցենտրիֆուգ (սարք), Ցենարիֆուգման համար ծառայող հարմարանք։ Հիմնական մասն իր առանցքի շուրջը մեծ արագությամբ պտտվող ռոտորն է (թմբուկը), որի պտտման շնորհիվ ստեղծվում է կենտրոնախույս ուժերի դաշտ՝ մինչև 20000 g արդ․ ցենտրիֆուգներում և 350000 g լաբորատոր ցենտրիֆուգներումը ազատ անկման արագացումն է)։ Տարբերում են նստեցման (հոծպատերով) և ֆիլտրման (ֆիլտրող նյութով ծածկված ծակոտկեն պատերով) ցենտրիֆուգներ։ Սուսպենզիաների և էմուլսիաների բաժանման աստիճանը կախված է ռոտորի պտտման հաճախականությունից։
- Ցենտրիֆուգ (տեղակայանք), Երկրի վրա գտնվող տեղակայանք՝ տիեզերագնացների նախապատրաստման համար, որը նմանակում է տևականորեն գործող արագացումները։ Տեղակայանքի մեծ շառավղի (15 t/–ից ավելի) և շարժիչների հզորության (մի քանի Մվտ) շնորհիվ հնարավոր է ստանալ մոտ 400 մ/վրկ² կենտրոնաձիգ արագացում։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |