Jump to content

Ցանցենաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցանցենաբորբ, ռետինիտ (լատ`․ retina-ցանցաթաղանթ), աչքի ցանցաթաղանթի բորբոքում ․Պատճառներն են աչքի ցանցաթաղանթի արյան անոթների մեջ թարախային ինֆեկցիայի ներթա փանցումը՝ արյան վարակման (սեպսիս) կամ օրգանիզմում թարախային օջախի առկայության, տուբերկուլոզի, թունավորումների և այլնի դեպքերում։ Սովորաբար զուգակցվում է աչքի անոթաթաղանթի ախտահարման հետ (խորիոռետինիտ)։ Բնորոշվում է տեսադաշտի օջախային մասնակի մթագնումների առաջացմամբ՝ ակնհատակի բորբոքային կիզակետին համապատասխան։ Անբավարար բուժման դեպքում առաջանում է տեսողության կայուն անկում։ Աչքի ցանցաթաղանթի ոչ բորբոքային հիվանդությունները, որոնց պատճառներն են անոթների ախտահարումները, նյութափոխանակության խանգարումները, արյան հիվանդությունները, անվանվում են ռետինապաթիաներ։ Առավել հաճախ լինում են հիպերտոնիկ հիվանդության, հղիության թունավորումների, շաքարային հիվանդության և այլն դեպքերում։ Բուժումը` պատճառի վերացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։