Տրիգլավ (լեռ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիգլավ (այլ կիրառումներ)
Տրիգլավ | |
---|---|
Տեսակ | լեռ և ամենաբարձր կետ |
Երկիր | Սլովենիա |
Վարչատարածքային միավոր | Municipality of Kranjska Gora?, Bovec? և Bohinj Municipality? |
Լեռնաշղթա | Triglav Group? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2864 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 2059 մետր |
Պահպանման տարածք | Տրիգլավ |
Նյութ | կրաքար |
Առաջին վերելք | 26 օգոստոսի, 1778 թվական |
Տրիգլավ (սլովեն.՝ Triglav), լեռ Սլովենիայում։ Սլովենիայի, նախկին Հարավսլավիայի ու Հուլյան Ալպերի ամենաբարձր լեռն է։ Տրիգլավի բարձրությունը կազմում է 2864 մ[2]։ Տրիգլավը Սլովենիայի ազգային խորհրդանիշն է, պատկերված է երկրի զինանշանի ու դրոշի վրա։ Լեռն իր շրջակայքի հետ հայտարարվել է Սլովենիայի միակ ազգային պարկը։
Լեռն իր անունն ստացել է եռագագաթ լինելու պատճառով։ Նրա ամենահայտնի տեսարանը, որ պատկերված է Սլովենիայի դրոշին[3], երևում է Բոխին քաղաքից։
Լեռան գագաթին գտնվում է Ալյաժի սյուն կոչվող աշտարակը՝ մետաղական կառույց, որ այնտեղ տեղադրվել է 1895 թվականի օգոստոսի 7-ին վանական Յակոբ Ալյաժի կողմից։ Առաջին անգամ լեռան գագաթն են բարձրացել 1778 թվականի օգոստոսի 26-ին սլովենացի չորս լեռնագնացներ՝ Լուկա Կորոշեցը, Մատիա Կոսը, Շտեֆան Ռոժիչն ոի Լովրենց Վիլոմիտցերը։
Սլովենական առասպելներում Տրիգլավ լեռը գրավում է հատուկ տեղ. բավական հայտնի է լեգենդը Տրիգլավ լեռան գագաթին բնակվող Զլատոռոգ լեռնային այծի մասին, որի պոզերը մաքուր ոսկուց էին։ Այդ այծի պատվին է կոչվել Սլովենիայի ամենահայտնի գարեջրերից մեկը՝ «Զլատոռոգ»։
Տրիգլավ լեռան շրջակայքի՝ ազգային պարկից դուրս գտնվող տարածքները լեռնադահուկային զբոսաշրջության սիրված ուղղություններից են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Триглав (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIIа. — С. 810.
- ↑ Banovec, Tomaž (March 1986). «Triglav, 2864 metrov» [Triglav, 2864 meters]. Planinski vestnik (Slovene). LXXXVI (3): 106.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Zakon o grbu, zastavi in himni Republike Slovenije ter o slovenski narodni zastavi» [The Law on the Coat of Arms, the Flag and the Anthem of the Republic of Slovenia and on the Slovene National Flag]. Uradni list [Official Gazette] (Slovene). 1994 թ․ հոկտեմբերի 21.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peakware.com Արխիվացված 2014-08-28 Wayback Machine
- Summitpost.org
- Путешествие в Триглавский национальный парк Արխիվացված 2015-06-12 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիգլավ (լեռ)» հոդվածին։ |
|