Տուվայի գետհովիտ
Արտաքին տեսք
Տուվայի գետհովիտ | |
---|---|
Տեսակ | իջվածք |
Երկիր | Ռուսաստան |
ԲԾՄ | 750 ± 200 մետր |
Լեռնաշղթա | Հարավսիբիրյան լեռներ |
Տուվայի գետհովիտ (ռուս.՝ Тувинская котловина), միջլեռնային իջվածք Ենիսեյի վերնագավառում, Տուվայի ԻՄՍՀ–ում։ Շրջափակված է Արևմտյան Սայաններ, Ալթայ, Տանուա Օլա լեռնաշղթաներով և Արևելյան Տուվայի լեռներով։ Երկարությունը մոտ 400 կմ է, լայնությունը՝ 25-70 կմ, բարձրությունը՝ 600-900 մ։ Ռելիեֆը բլրահարթավայրային է։ Կարևոր գետը Ուլուգ Խեմն է կամ Վերին Ենիսեյը։ Տիրապետող շագանակագույն հողերի վրա տարածված են հատիկա-օշինդրային և ոլոռնենու տափաստանները։ Տուվայի գետհովտում են Կզըլ, Շագոնար և այլ քաղաքները, Ուլուգ Խեմի քարածխային ավազանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |