Տուվայի գետհովիտ
Արտաքին տեսք
| Տուվայի գետհովիտ | |
|---|---|
| Տեսակ | իջվածք |
| Երկիր | |
| ԲԾՄ | 750 ± 200 մետր |
| Լեռնաշղթա | Հարավսիբիրյան լեռներ |
| 51°35′00″N 93°20′00″E / 51.583333333333°N 93.333333333333°E | |
![]() | |
![]() | |
Տուվայի գետհովիտ (ռուս.՝ Тувинская котловина), միջլեռնային իջվածք Ենիսեյի վերնագավառում, Տիվայի Հանրապետությունում։ Շրջափակված է Արևմտյան Սայաններ, Ալթայ, Տանուա Օլա լեռնաշղթաներով և Արևելյան Տուվայի լեռներով։ Երկարությունը մոտ 400 կմ է, լայնությունը՝ 25-70 կմ, բարձրությունը՝ 600-900 մ։ Ռելիեֆը բլրահարթավայրային է։ Կարևոր գետը Ուլուգ Խեմն է կամ Վերին Ենիսեյը։ Տիրապետող շագանակագույն հողերի վրա տարածված են հատիկա-օշինդրային և ոլոռնենու տափաստանները։ Տուվայի գետհովտում են Կզըլ, Շագոնար և այլ քաղաքները, Ուլուգ Խեմի քարածխային ավազանը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 121)։ |

