Տիրոջ Պայծառակերպության եկեղեցի (Կայաանի)
Տիրոջ Պայծառակերպության եկեղեցի ֆիններեն՝ Kristuksen kirkastumisen kirkko[1] ֆիններեն՝ Kajaanin ortodoksinen kirkko[1] | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և ուղղափառ տաճար |
Երկիր | Ֆինլանդիա |
Տեղագրություն | Կայաանի[2][1] |
Հասցե | Kirkkokatu 17a, 87100 Kajaani[2] |
Դավանանք | Finnish Orthodox Church?[3] |
Թեմ | Orthodox Diocese of Oulu? |
Մասն է | Q30560146? |
Ճարտարապետ | Ilmari Ahonen? և Superintendent's office?[2] |
Church of the Transfiguration of Christ (Kajaani) Վիքիպահեստում |
Տիրոջ Պայծառակերպության եկեղեցի (ֆիններեն՝ Kajaanin Kristuksen kirkastumisen kirkko), Ֆինլանդիայի ուղղափառ եկեղեցու Օուլուի թեմի տաճար, որը գտնվում է Կայաանի քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված ուղղափառ տաճարը Կայաանիում կառուցվել է 1959 թվականին ճարտարապետ Իլմարի Ահոնենի նախագծով[4]։ Եկեղեցու ներքին հարդարումը կատարվել է բյուզանդական տաճարների ավանդույթով, որմնանկարները ծածկում են պատերը հատակից մինչև գմբեթ։ Եկեղեցին որմնանկարներով զարդարելու վրա ավելի քան 17 տարի՝ 1987-2005 թվականներին, աշխատել են Ֆինլանդիայում ամենահայտնի սրբանկարիչ Պետրոս Սասակին և կիպրոսցի Ալկիվիադիս Կեպոլիսը (Alkiviadis Kepolas): Այս եկեղեցին երբեմն կոչվում է «Բյուզանդական մարգարիտ» և համարվում է Ֆինլանդիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը[5]։
Տաճարի ծուխը միակն է Կայնուու նահանգում և կազմում է Օուլուի թեմի Կայաանիի առանձին ծուխ։ Ծխի փոխանորդ եպիսկոպոսը և միաժամանակ վանքի վանահայրը Յուրկի Պենտտոնենն է։
2009 թվականի դրությամբ Կայաանիի ուղղափառ համայնքն ուներ մոտ 1850 անդամ[6]։ 2017 թվականի դրությամբ՝ ուղղափառ համայնքի թվաքանակը նվազել է մինչև 1576 մարդ։ Սա պայմանավորված է Ֆինլանդիայի ռուսալեզու բնակչության աստիճանական վերաբնակեցմամբ դեպի երկրի հարավ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 NLS Geographic Names Register — National Land Survey of Finland.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Built Heritage Register
- ↑ https://ort.fi/kajaani/jumalanpalvelukset/
- ↑ Kajaanin keskustan kirkot(ֆին.)
- ↑ Marjakangas, Terhi: 17 vuotta ja kaksi taiteilijaa – Kajaanin ortodoksikirkko on taideharvinaisuus: ”Mykistävä ja upea”. Yle uutiset 13.2.2017
- ↑ «Tietoja seurakunnasta». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Kirkon väestötilasto 2017