Տիրոջ Պայծառակերպության եկեղեցի (Կայաանի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրոջ Պայծառակերպության եկեղեցի
ֆիններեն՝ Kristuksen kirkastumisen kirkko[1]
ֆիններեն՝ Kajaanin ortodoksinen kirkko[1]
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ուղղափառ տաճար
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
ՏեղագրությունԿայաանի[2][1]
ՀասցեKirkkokatu 17a, 87100 Kajaani[2]
ԴավանանքFinnish Orthodox Church?[3]
ԹեմOrthodox Diocese of Oulu?
Մասն էQ30560146?
ՃարտարապետIlmari Ahonen? և Superintendent's office?[2]
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Transfiguration of Christ (Kajaani) Վիքիպահեստում

Տիրոջ Պայծառակերպության եկեղեցի (ֆիններեն՝ Kajaanin Kristuksen kirkastumisen kirkko), Ֆինլանդիայի ուղղափառ եկեղեցու Օուլուի թեմի տաճար, որը գտնվում է Կայաանի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված ուղղափառ տաճարը Կայաանիում կառուցվել է 1959 թվականին ճարտարապետ Իլմարի Ահոնենի նախագծով[4]։ Եկեղեցու ներքին հարդարումը կատարվել է բյուզանդական տաճարների ավանդույթով, որմնանկարները ծածկում են պատերը հատակից մինչև գմբեթ։ Եկեղեցին որմնանկարներով զարդարելու վրա ավելի քան 17 տարի՝ 1987-2005 թվականներին, աշխատել են Ֆինլանդիայում ամենահայտնի սրբանկարիչ Պետրոս Սասակին և կիպրոսցի Ալկիվիադիս Կեպոլիսը (Alkiviadis Kepolas): Այս եկեղեցին երբեմն կոչվում է «Բյուզանդական մարգարիտ» և համարվում է Ֆինլանդիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը[5]։

Տաճարի ծուխը միակն է Կայնուու նահանգում և կազմում է Օուլուի թեմի Կայաանիի առանձին ծուխ։ Ծխի փոխանորդ եպիսկոպոսը և միաժամանակ վանքի վանահայրը Յուրկի Պենտտոնենն է։

2009 թվականի դրությամբ Կայաանիի ուղղափառ համայնքն ուներ մոտ 1850 անդամ[6]։ 2017 թվականի դրությամբ՝ ուղղափառ համայնքի թվաքանակը նվազել է մինչև 1576 մարդ։ Սա պայմանավորված է Ֆինլանդիայի ռուսալեզու բնակչության աստիճանական վերաբնակեցմամբ դեպի երկրի հարավ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 NLS Geographic Names RegisterNational Land Survey of Finland.
  2. 2,0 2,1 2,2 2,3 built heritage register
  3. https://ort.fi/kajaani/jumalanpalvelukset/
  4. Kajaanin keskustan kirkot(ֆին.)
  5. Marjakangas, Terhi: 17 vuotta ja kaksi taiteilijaa – Kajaanin ortodoksikirkko on taideharvinaisuus: ”Mykistävä ja upea”. Yle uutiset 13.2.2017
  6. «Tietoja seurakunnasta». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  7. Kirkon väestötilasto 2017