Տիրան Թերզյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծննդավայր | Հաճըն |
---|---|
Մահացել է | 15 հոկտեմբերի, 1920 |
Մահվան վայր | Հաճըն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Տիրան Թերզյան (Հաճըն - 15 հոկտեմբերի, 1920, Հաճըն), հայ բժիշկ, գյուտարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավանաբար Հակոբ Թերզյանի եղբայրն է։ Իմացել է, որ Հակոբ Թերզյանը իրենց տան առաստաղի արանքներում թաքցրել է իր հեղինակած «Կիլիկիոյ Աղէտը» գրքի մի քանի հարյուր օրինակներ, ինչպես նաև զենքեր՝ վեցհարվածանի ատրճանակ, փամփուշտներ։
Տիրան Թերզյանը ծնվել է Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում։ Բժշկական կրթություն է ունեցել։ Եղել է բժիշկ և գյուտարար։ 1920 թվականի հոկտեմբերի 15-ին մասնակցել է Հաճընի ինքնապաշտպանությանը և զոհվել։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մազմանեան Վրոյր, Յուշեր Եւ Վկայութիւններ, Անթիլիաս, 1991, 345 էջ։
- Գրիգոր Գրաճեան, Ինկաւ Հաճընը, Կ’ապրի Հաճընցին, Պէյրութ, 25 Հոկտեմբեր 2010։
- Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։