Տիեկո Կավաբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեկո Կավաբե
Բնօրինակ անուն河辺千恵子
Ծնվել էփետրվարի 24, 1987(1987-02-24)[1] (37 տարեկան)
Տոկիո, Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, ֆոտոմոդել, երգերի հեղինակ, մանկական դերասան, տերենտո, գրող և մոդել
Գործիքներվոկալ
ԿրթությունAsia University?

Տիեկո Կավաբե (ճապոներեն՝ 河辺千恵子, Chieko Kawabe, փետրվարի 24, 1987(1987-02-24)[1], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), Ճապոնիայում հայտնի դարձող՝ J-փոփ ժանրի անկախ ճապոնական երգչուհի, մոդել, ռադիոհաղորդավարուհի և դերասանուհի։ Նրա «Be Your Girl»-ը դարձել է «Էլֆական երգ» անիմացիայի եզրափակիչ երգը, նրա մյուս՝ «Hoshi ni Negai Wo»-ի նման («Otogizoshi»)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեկո Կավաբեն ծնվել է 1987 թվականի փետրվարի 24-ին Տոկիոյում։ Հայրը ճապոնացի է, մայրը՝ ֆիլիպինուհի։

12 տարեկանում «Սեյլոր Մուն» (անգլ.՝ Sailor Moon) մյուզիքլում խաղացել է Սեյլոր Մերկուրիի կերպարը։ Հյուրի կարգավիճակում ելույթ է ունեցել «Fan Kansha»-յում՝ Վակայամա Մանամիյի (Մերկուրիայի ապագա դերասանուհի) հետ միասին կատարելով «Drive Me the Mercury» երգը, որից հետո կրկին հայտնվել է «Սեյլոր Մունում»՝ որպես Ուսագի Ցուկինոյի լավագույն ընկերուհի (2003-2004 թվականների Նարու Օսակա ֆիլիմի երկրորդական կերպարների ցանկ)։

2004 թվականի ապրիլի 27-ին նա թողարկեց իր սեփական «Be Your Girl» սինգլը՝ համանուն երգ, որն օգտագործվել է որպես էնդինգ (անգլ.՝ endinga)) «Էլֆական երգ» անիմացիայում, իսկ մյուս «Hoshi ni Negai Wo» սինգլը՝ «Otogizoshi» անիմացիայում։ Նույն թվականի նոյեմբերի 24-ին թողարկված «Shining» սինգլը ընդունվեց բավականին ջերմ, ինչը թույլ տվեց Կավաբեին դուրս գալ Ճապոնիայի փոփ բեմ։ 2005 թվականի հունվարի 25-ին թողարկվեց «Kizunairo» սինգլը, որի կազմի մեջ էին մտնում «Kizunairo», «I Can’t Wait» և «Hidamari» երգերը։ Սինգլի «I Can’t Wait» երգը դարձավ Լիզի Մակգուայի շոուի ճապոնական տարբերակի թեմա։ 2005 թվականի մարտի 15-ին թողարկվեց Տիեկոյի առաջին, և ներկա պահին միակ ամբողջական Brilliance ալբոմը, որի կազմում ներառված է 11 երգ, այդ թվում նաև սինգլի երգերից։

Դրանից հետո թողարկվեց «Baby Candy» սինգլը (2005 թվականի հուլիսի 21-ին)։

2006 թվականի ապրիլին թողարկեց «Sakura Kiss»-ը, որը դարձավ «Ouran High School Host Club» անիմացիայի երգը։ Այս սինգլը նույնպես բավականին հաջողակ էր, որը Oricon 200-ում գրավել և 6 ամիս պահպանել է 71-րդ հորիզոնականը։

Դրանից հետո Տիեկոն վերադարձել է մոդելային բիզնես և դարձել է հայտնի «Հարադզյուկու» ռադիոկայանի ռադիոհաղորդավարուհի։

2008 թվականի օգոստոսի 8-ին Տիեգոն ամուսնացել է հեռուստապրոդյուսեր Մասատո Օթիի հետ[2]։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Drive Me The Mercury
  • Be your girl
  • Sakura Kiss
  • Hoshi ni negai wo
  • Candy Baby
  • Little Wing
  • Cry baby
  • Shimauma no Yoru
  • Kizuna Iro
  • I Can’t Wait
  • Brilliance
  • Leave me alone
  • Shining
  • Over
  • Pink! Pink! Pink!
  • Quiet riot
  • Mermaid
  • Lilium
  • Kizunairo
  • Mama Made
  • Quiet not
  • Hoshi ne Negai o
  • Kyandi Beibee[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]