Jump to content

Տիգրան Ֆարմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Ֆարմանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1953(1953-05-16)[1]
ԾննդավայրԴամալա
Մահացել էապրիլի 24, 2019(2019-04-24) (65 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1975)
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետություն

Տիգրան Սիմոնի Ֆարմանյան (մայիսի 16, 1953(1953-05-16)[1], Դամալա - ապրիլի 24, 2019(2019-04-24)), հայ լրագրող։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր (2001-2019)։ ՀՀ վաստակավոր լրագրող[2]։ ՀԽՍՀ ժուռնալիստների միության անդամ (1982)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Ֆարմանյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 16-ին, Վրացական ԽՍՀ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում։ Ավարտել է գյուղի դպրոցը։ 1970-1975 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է «Երեկոյան Երևան» թերթում, որտեղ 1976-1987 թվականներին եղել է թերթի թղթակից, այնուհետև՝ բաժնի վարիչ, 1987-1990 թվականներին՝ ՀԿԿ Երքաղկոմիտեի գաղափարախոս, բաժնի հրահանգիչ, 1990-1995 թվականներին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի մեկնաբան, օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, «Փետրվար» երիտասարդական հավելվածի խմբագիր, 1995-2001 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001 թվականից՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր[3]։

  • ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակ, 1982
  • ՀՀ վաստակավոր լրագրող, 2007

Մահացել է երկարատև ծանր հիվանդությունից հետո՝ 2019 թվականի ապրիլի 24-ին[2]։ Կհուղարկավորվի Ջրվեժ համայնքի գերազմանատանը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=948
  2. 2,0 2,1 Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 691։
  4. «Տիգրան Ֆարմանյանի հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների սրտերում». armenpress.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.