Տիբիրինի վանականների սպանություն
Տիբիրինի վանականների սպանություն | |
---|---|
Սպանության ձև | ահաբեկչական ակտ |
Երկիր | Ալժիր |
Կոորդինատներ | |
Ամսաթիվ | մարտ 1996 |
Սպանվածներ | 7 մարդ |
Տիբիրինի վանականների սպանություն, Ալժիրի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1996 թվականի մայիսի 21-ին, Տիբիրին քաղաքում յոթ ցիստերիանական վանականների (լատին․՝ Ordo Cisterciensis Strictioris Observantiae) սպանությունն է։ Մարտի 26-ից 27-ի գիշերը զինված իսլամիստները նրանց առևանգել են մենաստանից։ 1996 թվականի մայիսի 30-ին նրանց գլխատված գլուխները գտել են Ալ Միդիա քաղաքից ոչ հեռու։ Իննը օրն անց կատարվածի պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իլամական զինված խմբավորումը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին Տիբիրինում Ատլասյան լեռների Կույս Մարիամի մենաստանը հիմնել են Ֆրանսիայից եկած Էգբել քաղաքի վանականները։ Նրանք զբաղվել են տեղաբնակ արաբ բնակչության դաստիարակչությամբ և նրանց բժշկական օգնություն են ցույց տվել։ Ալժիրի անկախացումից հետո տեղական իշխանությունները սահմանափակել են մենաստանի իրավունքները՝ վերցրել են վանքապատկան հողերի մեծ մասը, իսկ մենաստանի անձնակազմը կրճատել են մինչև 12 մարդ[2]։ Ընդհանրապես բնակչության և հատկապես կաթոլիկ բնկչության թվաքանակի կրճատման պատճառով քննարկվել է մենաստանի փակման հարցը։ Ալժիրի արքեպիսկոպոս Էտյեն Լեոն Դյուվալը դիմել է Ցիստերիանական օրդենին և խնդրել նյութական օգնություն։ 1964 թվականին Էգբելի Ցիստերիանական մենաստանից ութ վանական են եկել Տիբիրին և իրենց վրա են վերցրել վանքի հոգածությունը, և մենաստանը շարունակել է իր գործունեությունը[3][4]։
1991 թվականին սկսած Ալժիրի քաղաքացիական պատերազմի ժամանակ երկրում սկսել են քրիստոնյա բնակչության հետապնդումները։ 1993 թվականի դեկտեմբերի 14-ին մենաստանից ոչ հեռու գտել են մեկ օր առաջ մենաստանում ժամերգությանը մասնակցած հարավսլավացի բանվորի դիակը։ Վանականները այս դեպքի մասին հանրային նամակ են հրապարակել ֆրանսիական La Croix ամսագրում։ 1993 թվականի 24-ից 25-ի գիշերը մենաստանի վրա գրոհայիններ են հարձակվել և պահանջել «հեղափոխական տուրք» և ցանկացել են բժիշկ վանականին իրենց հետ տանել։ Այս ամենից հետո վանականները որոշել են չլքել մենաստանը, տեղական իշխանություններին հայտնել են իրենց չեզոք դիրքի մասին, և հայտարարել, որ սահմանափակում են շփումը արտաքին աշխարհի հետ և հրաժարվում են պաշտպանությունից։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի մարտի 26-ից 27-ի գիշերը մի խումբ իսլամիստ գրհայիններ՝ մոտավորապես 20 հոգի հարձակվել են մենաստանի վրա։ Հարձակումը տևել է մոտավորապես 30 րոպե։ Հարձակման ընթացքում փորձ է արվել զանգել ոստիկանություն, բայց գրոհայինները նախապես կտրել են հեռախոսագիծը։ Մենաստանը գրավելուց հետո գրոհայինները յոթ վանականի են գերել։ Մեկ օր առաջ ժամանած երկու վանական կարողացել են թաքնվել հյուրատանը[3]։ Պարետային ժամի պատճառով պատանդ վերցնելու մասին ոստիկանությանը կարողացել են տեղյակ պահել միայն առավոտյան[5]։ Միաժամանակ տեղյակ են պահել ֆրանսիական դեսպանատանը և Ալժիրի արքեպիսկոպոսին։
Համարյա մեկ ամսվա ընթացքում պատանդներից տեղեկություն չի եղել։ 1996 թվականի ապրիլի 27-ին Լոնդոնի Իսլամական El Hayat ամսագրում, ապրիլի 18-ով թվագրված հայատարարություն է տպվել, որով գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իսլամական զինված խմբավորումը։ Ենթադրվում է, որ դրանից երկու օր առաջ այդ հայտարարությանը ծանոթացել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը։ Խմբավորումն առաջարկել է «Դուք ազատեք, մենք ազատենք․․․» տարբերակը[6][7]։
1996 թվականի ապրիլի 30-ին Իսլամական զինված խմբավորման անդամը, որը ներկայացել է Աբդուլա անունով, Ալժիրի ֆրանսիական դեսպանատուն է բերել վանականների 10 օր առաջ ձայնագրած ուղերձը։ Աբդուլան հայտնել է, որ վանականները խնդրում են իրենց փրկել և խմբավորման անունից առաջարկել է վանականներին փոխարինել իրենց խմբավորման գերված անդամների հետ, այլապես վանականներին կսպանեն[8][9]։
1996 թվականի մայիսի 23-ին Իսլամական զինված խմբավորումը հայտարարել է, որ ըստ իրենց խոստումի նրանք սպանել են վանականներին։ Մայիսի 30-ին Ալ Միդիա քաղաքի մոտակայքում հայտնաբերվել են վանականների կտրված գլուխները։ 1996 թվականի հունիսի 2-ին Ալժիրի մայր տաճարում կատարվել է վանականների հոգեհանգիստը և հունիսի 4-ին նրանց մնացորդները հողին են հանձնվել մենաստանի գերեզմանատանը[6][10]։
Մինչև այսօր հանցագործների անունը չի պարզվել[8][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Crumley, Bruce (2009 թ․ հուլիսի 16). «Could Seven Dead Monks Upset President Nicolas Sarkozy's Bold Plans To Remake France's Legal System?». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Étienne d'Escrivain, « Un monastère cistercien en Terre d'Islam ? Notre-Dame de L'Atlas au Maroc », Revue Missions Étrangères, oct. 2010.
- ↑ 3,0 3,1 Bernard Gorce, « L’histoire des moines de Tibhirine » [archive], sur la-croix.com, La Croix, édition du 6 sept. 2010, 6 septembre 2010 (consulté le 6 septembre 2010).
- ↑ Présentation de l'abbaye par le moine cistercien Armand Veilleux Արխիվացված 2010-11-10 Wayback Machine.
- ↑ Famiitre=Tibhirine : Frère Jean-Pierre raconte la nuit de l’enlèvement. 1/9/2010 http://www.famillechretienne.fr/culture-loisirs/histoire/tibhirine-frere-jean-pierre-raconte-la-nuit-de-l-enlevement-46206.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն). - ↑ 6,0 6,1 Bernard Gorce (6 sept. 2010 (édition papier et édition sur le site)). La Croix (ed.). «La vérité n'est toujours pas faite sur ce crime de Tibhirine». la-croix.com. Վերցված է 7 sept. 2010-ին..
- ↑ rédaction en ligne (25 sept. 2009). Le Figaro (ed.). «Tibérihine : les dates-clés de l'enquête». lefigaro.fr. Վերցված է 7 sept. 2010-ին..
- ↑ 8,0 8,1 Julia Ficatier (avec Marie Boëton) (21 décembre 2009). La Croix (ed.). «Les circonstances de la mort des trappistes de Tibhirine restent controversées». la-croix.com. Վերցված է 20 mai 2010-ին..
- ↑ Transcription de l'enregistrement du 20 avril(չաշխատող հղում), document déclassifié par le ministère de la Défense français.
- ↑ christophe dubois (28 août 2010). Le Figaro (ed.). «Moines de Tibhirine : qui a peur de la vérité ?». lefigaro.fr. Վերցված է 9 sept. 2010-ին..
- ↑ Dossier de presse du film Արխիվացված 2016-04-13 Wayback Machine.