Տիբիրինի վանականների սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբիրինի վանականների սպանություն
Սպանության ձևահաբեկչական ակտ
Երկիր Ալժիր
Կոորդինատներ
Ամսաթիվմարտ 1996
Սպանվածներ7 մարդ
Ցիստերիանական մենաստանը Տիբիրինում

Տիբիրինի վանականների սպանություն, Ալժիրի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1996 թվականի մայիսի 21-ին, Տիբիրին քաղաքում յոթ ցիստերիանական վանականների (լատին․՝ Ordo Cisterciensis Strictioris Observantiae) սպանությունն է։ Մարտի 26-ից 27-ի գիշերը զինված իսլամիստները նրանց առևանգել են մենաստանից։ 1996 թվականի մայիսի 30-ին նրանց գլխատված գլուխները գտել են Ալ Միդիա քաղաքից ոչ հեռու։ Իննը օրն անց կատարվածի պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իլամական զինված խմբավորումը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Տիբիրինում Ատլասյան լեռների Կույս Մարիամի մենաստանը հիմնել են Ֆրանսիայից եկած Էգբել քաղաքի վանականները։ Նրանք զբաղվել են տեղաբնակ արաբ բնակչության դաստիարակչությամբ և նրանց բժշկական օգնություն են ցույց տվել։ Ալժիրի անկախացումից հետո տեղական իշխանությունները սահմանափակել են մենաստանի իրավունքները՝ վերցրել են վանքապատկան հողերի մեծ մասը, իսկ մենաստանի անձնակազմը կրճատել են մինչև 12 մարդ[2]։ Ընդհանրապես բնակչության և հատկապես կաթոլիկ բնկչության թվաքանակի կրճատման պատճառով քննարկվել է մենաստանի փակման հարցը։ Ալժիրի արքեպիսկոպոս Էտյեն Լեոն Դյուվալը դիմել է Ցիստերիանական օրդենին և խնդրել նյութական օգնություն։ 1964 թվականին Էգբելի Ցիստերիանական մենաստանից ութ վանական են եկել Տիբիրին և իրենց վրա են վերցրել վանքի հոգածությունը, և մենաստանը շարունակել է իր գործունեությունը[3][4]։

1991 թվականին սկսած Ալժիրի քաղաքացիական պատերազմի ժամանակ երկրում սկսել են քրիստոնյա բնակչության հետապնդումները։ 1993 թվականի դեկտեմբերի 14-ին մենաստանից ոչ հեռու գտել են մեկ օր առաջ մենաստանում ժամերգությանը մասնակցած հարավսլավացի բանվորի դիակը։ Վանականները այս դեպքի մասին հանրային նամակ են հրապարակել ֆրանսիական La Croix ամսագրում։ 1993 թվականի 24-ից 25-ի գիշերը մենաստանի վրա գրոհայիններ են հարձակվել և պահանջել «հեղափոխական տուրք» և ցանկացել են բժիշկ վանականին իրենց հետ տանել։ Այս ամենից հետո վանականները որոշել են չլքել մենաստանը, տեղական իշխանություններին հայտնել են իրենց չեզոք դիրքի մասին, և հայտարարել, որ սահմանափակում են շփումը արտաքին աշխարհի հետ և հրաժարվում են պաշտպանությունից։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի մարտի 26-ից 27-ի գիշերը մի խումբ իսլամիստ գրհայիններ՝ մոտավորապես 20 հոգի հարձակվել են մենաստանի վրա։ Հարձակումը տևել է մոտավորապես 30 րոպե։ Հարձակման ընթացքում փորձ է արվել զանգել ոստիկանություն, բայց գրոհայինները նախապես կտրել են հեռախոսագիծը։ Մենաստանը գրավելուց հետո գրոհայինները յոթ վանականի են գերել։ Մեկ օր առաջ ժամանած երկու վանական կարողացել են թաքնվել հյուրատանը[3]։ Պարետային ժամի պատճառով պատանդ վերցնելու մասին ոստիկանությանը կարողացել են տեղյակ պահել միայն առավոտյան[5]։ Միաժամանակ տեղյակ են պահել ֆրանսիական դեսպանատանը և Ալժիրի արքեպիսկոպոսին։

Համարյա մեկ ամսվա ընթացքում պատանդներից տեղեկություն չի եղել։ 1996 թվականի ապրիլի 27-ին Լոնդոնի Իսլամական El Hayat ամսագրում, ապրիլի 18-ով թվագրված հայատարարություն է տպվել, որով գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իսլամական զինված խմբավորումը։ Ենթադրվում է, որ դրանից երկու օր առաջ այդ հայտարարությանը ծանոթացել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը։ Խմբավորումն առաջարկել է «Դուք ազատեք, մենք ազատենք․․․» տարբերակը[6][7]։

1996 թվականի ապրիլի 30-ին Իսլամական զինված խմբավորման անդամը, որը ներկայացել է Աբդուլա անունով, Ալժիրի ֆրանսիական դեսպանատուն է բերել վանականների 10 օր առաջ ձայնագրած ուղերձը։ Աբդուլան հայտնել է, որ վանականները խնդրում են իրենց փրկել և խմբավորման անունից առաջարկել է վանականներին փոխարինել իրենց խմբավորման գերված անդամների հետ, այլապես վանականներին կսպանեն[8][9]։

1996 թվականի մայիսի 23-ին Իսլամական զինված խմբավորումը հայտարարել է, որ ըստ իրենց խոստումի նրանք սպանել են վանականներին։ Մայիսի 30-ին Ալ Միդիա քաղաքի մոտակայքում հայտնաբերվել են վանականների կտրված գլուխները։ 1996 թվականի հունիսի 2-ին Ալժիրի մայր տաճարում կատարվել է վանականների հոգեհանգիստը և հունիսի 4-ին նրանց մնացորդները հողին են հանձնվել մենաստանի գերեզմանատանը[6][10]։

Մինչև այսօր հանցագործների անունը չի պարզվել[8][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Crumley, Bruce (2009 թ․ հուլիսի 16). «Could Seven Dead Monks Upset President Nicolas Sarkozy's Bold Plans To Remake France's Legal System?». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Étienne d'Escrivain, « Un monastère cistercien en Terre d'Islam ? Notre-Dame de L'Atlas au Maroc », Revue Missions Étrangères, oct. 2010.
  3. 3,0 3,1 Bernard Gorce, « L’histoire des moines de Tibhirine » [archive], sur la-croix.com, La Croix, édition du 6 sept. 2010, 6 septembre 2010 (consulté le 6 septembre 2010).
  4. Présentation de l'abbaye par le moine cistercien Armand Veilleux Արխիվացված 2010-11-10 Wayback Machine.
  5. Famiitre=Tibhirine : Frère Jean-Pierre raconte la nuit de l’enlèvement. 1/9/2010 http://www.famillechretienne.fr/culture-loisirs/histoire/tibhirine-frere-jean-pierre-raconte-la-nuit-de-l-enlevement-46206. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն).
  6. 6,0 6,1 Bernard Gorce (6 sept. 2010 (édition papier et édition sur le site)). La Croix (ed.). «La vérité n'est toujours pas faite sur ce crime de Tibhirine». la-croix.com. Վերցված է 7 sept. 2010-ին..
  7. rédaction en ligne (25 sept. 2009). Le Figaro (ed.). «Tibérihine : les dates-clés de l'enquête». lefigaro.fr. Վերցված է 7 sept. 2010-ին..
  8. 8,0 8,1 Julia Ficatier (avec Marie Boëton) (21 décembre 2009). La Croix (ed.). «Les circonstances de la mort des trappistes de Tibhirine restent controversées». la-croix.com. Վերցված է 20 mai 2010-ին..
  9. Transcription de l'enregistrement du 20 avril(չաշխատող հղում), document déclassifié par le ministère de la Défense français.
  10. christophe dubois (28 août 2010). Le Figaro (ed.). «Moines de Tibhirine : qui a peur de la vérité ?». lefigaro.fr. Վերցված է 9 sept. 2010-ին..
  11. Dossier de presse du film Արխիվացված 2016-04-13 Wayback Machine.