Jump to content

Տեքստիլ ճարմանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օղակներով և կեռիկներով ժապավեններ

Տեքստիլ ճարմանդ (Velcro-ի ժապավեն, Velcro-ի երիզ, կպչուն ժապավեն), թեթև արդյունաբերությունում օգտագործվող ճարմանդի տեսակ է։ Բիոմիմետիկայի օգտագործման վառ օրինակ է, քանի որ օգտագործվել է կռատուկի հասուն զամբյուղների մարդկանց հագուստներին և կենդանիների բրդին կպնելու հատկությունը։ Ճարմանդը բաղկացած է երկու տեքստիլ ժապավեններից, որոնցից մեկի մի երեսին միկրոկեռիկներ են, իսկ մյուսի մի երեսին միկրոօղակներ։ Իրար հպվելուց նիկրոկեռիկները կառչում են միկրոօղակներից, և մեկ ժապավենը կպնում է մյուսին, ինչի համար այդ տեսակի ճարմանդները անվանում են «կպչուկներ»։ Ճարմանդը լայն օգտագործում ունի հագուստի, կոշիկի և հատուկ սարքավորումների արտադրությունում։ Velcro-ն շատ երկրներում գրանցված ապրանքանիշ է։

Տեքստիլ ճարմանդի գյուտի գաղափարը ծագել է շվեյցարացի ճարտարագետ Ժորժ դը Մեստրալի մոտ 1941 թվականին, որը նա իրագործել է և պատենտ ստացել 1955 թվականին[1]։

Ժորժ դե Մեստրալըան հետ զբոսանքից հետո սովորաբար հեռացրել է բրդին կպած կռատուկի զամբյուղները։ Մի անգամ էլ ուսումնասիրել է դրանք մանրադիտակի տակ և հայտնաբերել կեռիկները, որոնցով նրանք կառչում են բրդից։ Գաղափարը իրագործելու վրա գնացել են փորձերի և սխալների տարիներ, որոնց ընթացքում գյուտարարը հասկացել է, որ կպչուկների համար լավագույն նյութը նեյլոնն է։

Մեստրալը միայն 1955 թվականին է կարողացել պատենտավորել իր գյուտը։ Տեքստիլ ճարմանդը առաջինը սկսել են օգտագործել տիեզերագնացները, ջրասուզակները և դահուկորդները։ Ժամանակի ընթացքում տեքստիլ ճարմանդը մտել է կենցաղ, դառնալով հագուստի և կոշիկի սովորական մաս[2]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ճարմանդի անունը ծագել է ֆր.՝ velours (թավիշ) և ֆր.՝ crochet (կեռիկ) բառերի համադրությունից։
  • Միջազգային տիեզերական կայանում կպչուկները օգտագործվում են իրերը պատերին կպցնելու համար։ Կայանի ռուսական հատվի պատերին ամենուրեք կպցված է ճարմանդի խավոտ մասը, իսկ գործիքների վրա օղակներով մասը, որի միջոցով դրանք կպնում են պատերին։
  • Այս միջոցով են ամրանում հղկող և ողորկող մեքենաների փոխարինվող մասերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «How a Swiss invention hooked the world».
  2. Сьюзан Адамс: «Малоизвестные изобретатели, изменившие мир: Жорж де Местраль — Застежка-липучка» Արխիվացված 2015-08-02 Wayback Machine. Forbes.ua, 24.10.2013