Ժորժ դը Մեստրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժ դը Մեստրալ
DeMestralGrave.jpg
Ծնվել էհունիսի 19, 1907(1907-06-19)[1][2]
Saint-Saphorin-sur-Morges
Մահացել էփետրվարի 8, 1990(1990-02-08)[1][2] (82 տարեկան)
Commugny, Nyon District, Վո, Շվեյցարիա
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտությունգյուտարար և ճարտարագետ
Գործունեության ոլորտճարտարագիտություն
Ալմա մատերԼոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Պարգևներ
Commons-logo.svg George de Mestral Վիքիպահեստում

Ժորժ դը Մեստրալ (ֆր.՝ George de Mestral, հունիսի 19, 1907(1907-06-19)[1][2], Saint-Saphorin-sur-Morges - փետրվարի 8, 1990(1990-02-08)[1][2], Commugny, Nyon District, Վո, Շվեյցարիա), շվեյցարացի ինժեներ, Վելկորոյի տեքստիլ ճարմանդի գյուտարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոզանի մոտակայքում գտնվող Կոլոմբինայում[3]։ 12 տարեկանում ստացել է խաղալիք ինքնաթիռի կառուցման իր առաջին արտոնագիրը։ Սովորել է Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցում։

Ճարմանդի գյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն ճանաչում է ստացել նրա գլխավոր գյուտի՝ Վելկրոյի ճարմանդների պատմությունը։

Գյուտի գաղափարին Մեստրալը հանգել է 1941 թվականին։ Նա սովոր էր շան հետ զբոսնելս բրդի միջից հանել կռատուկի գլխիկները։ Մի անգամ դիտել է դրանց մանրադիտակի տակ և տեսել փոքրիկ կեռիկներ, որոնց օգնությամբ գլխիկները կառչում են կենդանիների բրդից (օրինակ՝ շների), և Մեստրալի գլխում ծնվել է կպչուն ճարմանդի գաղափարը։ Դրա իրագործման համար ինժեներից տարիների փորձարկումներ են պահանջվել, որոնց արդյունքում գյուտարարը ընտրել է օպտիմալ նյութը՝ նեյլոնը։

1955 թվականին Դե Մեստրալը վերջապես կարողացել է արտոնագրել (Շվեյցարական արտոնագիր№ 2 717 437 " Թավշյա գործվածք և դրա արտադրության մեթոդը»[4][5]) իր գյուտը[6]։

Վելկրո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Մեստրալը հիմնել է Վելկրո ճարմանդներ արտադրող ընկերություն (հետագայում վերանվանվել է «Velcro SA», իսկ ավելի ուշ՝ «Velcro International»)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]