Տեղական քամիներ, առաջանում են սահմանափակ տարածություններում։ Այնտեղ դրանք հաճախակի կրկնվում և ստեղծում են եղանակի յուրահատուկ գծեր։ Տեղական քամիներ կարող են լինել մթնոլորտի տեղական շրջանառության արդյունք (ֆյոն, չեռնահովտային քամիներ, նեղ կիրճերի քամիներ) կամ էլ առաջանալ մթնոլորտի ընդհանուր շրջանառության փոփոխության հետևանքով (բրիզ, սիրոկկո, բորա, միստրալ, չինուկ են)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 647)։