Տարանցում
Արտաքին տեսք
Տարանցում, տրանզիտ (լատ․ transitus — անցում), ուղևորների և բեռների փոխադրում մի վայրից մյուսը՝ անցնելով միջանկյալ վայրերով։ Երկաթուղային տրանսպորտում «տարանցում» հասկացությունը կիրառվում է ոչ միայն փոխադրումների, այլ նաև գնացքների ու վագոնների, իսկ գետային տրանսպորտում՝ երկու կամ մի քանի կից նավագնացությունների շրջանակներում և մի նավագնացության նավահանգիստ-նավամատույցների միջև կատարվող փոխադրումների նկատմամբ։
Տարանցիկ փոխադրումներ են կատարվում նաև խառը հաղորդակցությունների դեպքում, որին մասնակցում են երկաթուղիներ ու նավագնացություններ (գետային ու ծովային)։ Տարանցումն իրականացվում է և՛ երկրի ներսում, և՛ տարբեր երկրների միջև (մի երկրի ուղևորների ու բեռների փոխադրում մի այլ երկիր՝ անցնելով երրորդ երկրի տարածքով)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |