Տատյանա Բակալչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Բակալչուկ
ռուս.՝ Татьяна Владимировна Бакальчук
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1975(1975-10-16) (48 տարեկան)
ԾննդավայրԳազոպրովոդ (գյուղ, Նովոմոսկովսկի վարչական օկրուգ), Sosenskoye Settlement, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական մարզային սոցիալ-հումանիտար ինստիտուտ (1997)[1]
Մասնագիտությունձեռնարկատեր
 Tatiana Bakalchuk Վիքիպահեստում

Տատյանա Վլադիմիրովնա Բակալչուկ (ռուս.՝ Татья́на Влади́мировна Бакальчу́к, հոկտեմբերի 16, 1975(1975-10-16), Գազոպրովոդ (գյուղ, Նովոմոսկովսկի վարչական օկրուգ), Sosenskoye Settlement, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գործարար, «Wildberries» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, հագուստի, կոշիկի, տան համար նախատեսված ապրանքների և այլ ապրանքների ռուսաստանյան միջազգային ինտերնետ-խանութի հիմնադիր։ «Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ Տատյանա Բակալչուկը դարձել է Ռուսաստանում երկրորդ կին միլիարդատերը՝ Ելենա Բատուրինից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Բակալչուկը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայի մարզում։ Ազգությամբ կորեուհի է։

Ավարտել է Մոսկվայի մարզի գազամուղային միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել է 1981 թվականից 1992 թվականներին։ Սովորել է Մոսկվայի պետական մարզային սոցիալ-հումանիտար ինստիտուտում, ստացել է անգլերենի ուսուցչի դիպլոմ։ Աշխատել է որպես դաստիարակ։

Ամուսնացած է։ 2004 թվականին Տատյանան ունեցավ իր առաջին երեխային։ Դրանից անմիջապես հետո Տատյանան սեփական բիզնես սկսելու գաղափար ունեցավ։ Սեփական գործի ուղղություն են դարձել հագուստն ու կոշիկները։ Տատյանան հաճախորդներին առաջարկել է արտադրանք, որը պարունակում է Գերմանիայից «Otto» և «Quelle» հայտնի կատալոգները։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստով ստացված ապրանքների համար առաջին պահեստը դարձել է սկսնակ գործարարուհու բնակարանը։ Տատյանայի առաջարկը շուկայում պահանջված էր, ուստի շուտով, բառացիորեն մեկ տարի անց, անհրաժեշտ էին և տարածքներ, և վարձու անձնակազմ։

2004 թվականին Տատյանան ամուսնու հետ հիմնադրել է «Wildberries» ՍՊԸ-ն (Վայլդբերրիզ)[2]։

Ներկայումս Տատյանա Բակալչուկը ամուսնու հետ կառավարում է հայրենական խոշորագույն օնլայն խանութներից մեկը, հանդիսանալով նրա գլխավոր տնօրենը։

Բիզնեսի ուղղությունը մնացել է գրեթե նույնը` հագուստի, կոշիկի և տարբեր աքսեսուարների վաճառք։

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայի մոտ գտնվող Միլկովո գյուղում՝ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից 20 կմ հեռավորության վրա։

2016 թվականի արդյունքներով Ֆորբս-ի ցուցակի առաջին եռյակում էր ռուս կին ձեռներեցների շրջանում՝ զիջելով միայն Ելենա Բատուրինային և Ելենա Ռիբոլովլևային։

Նրա ստեղծած «Wildberries» ընկերությունը վստահորեն առաջատար է հայրենական ռիթեյլեր ֆիրմաների շարքում[3]։

2018 թվականի Ֆորբսի արդյունքներով Տատյանա Բակալչուկը դարձել է Ռուսաստանում երկրորդ կին միլիարդատերը Ելենա Բատուրինայից հետո[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Վլադիսլավ Բակալչուկի հետ։ Ամուսինը ռադիոֆիզիկ է։

Ենթադրվում է, որ ընկերության ներսում նրանց միջև գոյություն ունի պարտականությունների բաժանում։ Տատյանայի գործունեության ոլորտներն են խանութի ապրանքային շարքը, սոցիալական ցանցերը, ընկերության ներսում հարաբերությունների սպեկտրը, աշխատակիցների հետ փոխգործակցությունը։ Ամուսինը զբաղվում է վաճառքի, մարքեթինգի և գնումների հարցերով։

Հայտնի է, որ այսօր զույգը երեք երեխա է դաստիարակում։ Մնացած դեպքերում Բակալչուկները մամուլի և հանրության համար փակ են մնում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://ua-rating.com/bakalchuk-tatyana/
  2. Владелица интернет-магазина Wildberries лишила Батурину статуса единственной женщины - долларового миллиардера в РФ
  3. Wildberries, история успеха Татьяны Бакальчук - из няни в лидеры списка Форбс
  4. Forbes сообщил о появлении в России второй женщины-миллиардера
  5. «Татьяна Бакальчук: уникальный интернет-предприниматель России». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.