Տատյանա Բակալչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տատյանա Բակալչուկ
Ծնվել էհոկտեմբերի 16, 1975(1975-10-16) (44 տարեկան)
ԾննդավայրՄոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունMoskovskiĭ gosudarstvennyĭ oblastnoĭ sot︠s︡ialʹno-gumanitarnyĭ institut?
Մասնագիտությունձեռնարկատեր

Տատյանա Վլադիմիրովնա Բակալչուկ (ռուս.՝ Татья́на Влади́мировна Бакальчу́к, հոկտեմբերի 16, 1975(1975-10-16), Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, «Wildberries» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, հագուստի, կոշիկի, տան համար նախատեսված ապրանքների և այլ ապրանքների ռուսաստանյան միջազգային ինտերնետ-խանութի հիմնադիր: «Ֆորբս» ամսագրի տվյալներով՝ Տատյանա Բակալչուկը դարձել է Ռուսաստանում երկրորդ կին միլիարդատերը՝ Ելենա Բատուրինից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատյանա Բակալչուկը ծնվել է1975 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայի մարզում: Ազգությամբ կորեուհի է:

Ավարտել է Մոսկվայի մարզի գազամուղային միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել է 1981-ից 1992 թվականներին: Սովորել է Մոսկվայի պետական մարզային սոցիալ-հումանիտար ինստիտուտում, ստացել է անգլերենի ուսուցչի դիպլոմ: Աշխատել է որպես դաստիարակ:

Ամուսնացած է: 2004 թվականին Տատյանան ունեցավ իր առաջին երեխային։ Դրանից անմիջապես հետո Տատյանան սեփական բիզնես սկսելու գաղափար ունեցավ։ Սեփական գործի ուղղություն են դարձել հագուստն ու կոշիկները։ Տատյանան հաճախորդներին առաջարկել է արտադրանք, որը պարունակում է Գերմանիայից «Otto» և «Quelle» հայտնի կատալոգները:

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստով ստացված ապրանքների համար առաջին պահեստը դարձել է սկսնակ գործարարուհու բնակարանը։ Տատյանայի առաջարկը շուկայում պահանջված էր, ուստի շուտով, բառացիորեն մեկ տարի անց, անհրաժեշտ էին և տարածքներ, և վարձու անձնակազմ:

2004 թվականին Տատյանան ամուսնու հետ հիմնադրել է «Wildberries» ՍՊԸ-ն (Վայլդբերրիզ)[1]:

Ներկայումս Տատյանա Բակալչուկը ամուսնու հետ կառավարում է հայրենական խոշորագույն օնլայն խանութներից մեկը, հանդիսանալով նրա գլխավոր տնօրենը:

Բիզնեսի ուղղությունը մնացել է գրեթե նույնը` հագուստի, կոշիկի և տարբեր աքսեսուարների վաճառք:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայի մոտ գտնվող Միլկովո գյուղում՝ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից 20 կմ հեռավորության վրա:։

2016 թվականի արդյունքներով Ֆորբս-ի ցուցակի առաջին եռյակում էր ռուս կին ձեռներեցների շրջանում՝ զիջելով միայն Ելենա Բատուրինային և Ելենա Ռիբոլովլևային:

Նրա ստեղծած «Wildberries» ընկերությունը վստահորեն առաջատար է հայրենական ռեթեյլեր ֆիրմաների շարքում[2]:

2018 թվականի Ֆորբսի արդյունքներով Տատյանա Բակալչուկը դարձել է Ռուսաստանում երկրորդ կին միլիարդատերը Ելենա Բատուրինայից հետո[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Վլադիսլավ Բակալչուկի հետ: Ամուսինը ռադիոֆիզիկ է:

Ենթադրվում է, որ ընկերության ներսում նրանց միջև գոյություն ունի պարտականությունների բաժանում։ Տատյանայի գործունեության ոլորտներն են խանութի ապրանքային շարքը, սոցիալական ցանցերը, ընկերության ներսում հարաբերությունների սպեկտրը, աշխատակիցների հետ փոխգործակցությունը: Ամուսինը զբաղվում է վաճառքի, մարքեթինգի և գնումների հարցերով։

Հայտնի է, որ այսօր զույգը երեք երեխա է դաստիարակում: Մնացած դեպքերում Բակալչուկները մամուլի և հանրության համար փակ են մնում[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]