Տանաիս հնագիտական արգելոց-թանգարան
Տանաիս հնագիտական արգելոց-թանգարան (ռուս.՝ Археологический музей-заповедник Танаис), բաց երկնքի տակ գտնվող Ռուսաստանի ամենամեծ պատմա-հնագիտական թանգարաններից մեկը։
Տանաիսը համարվում է Ռուսաստանում ստեղծված առաջին հնագիտական թանգարանը։ Թանգարանը հիմնված է հինավուրց Տանաիս քաղաքի տարածքում։ Տանաիս (Դոն) գետի անունով կոչվող քաղաքը հիմնվել է Մեոտիդո (Ազովի ծով) գետաբերանի միացման տեղում։ Տանաիս քաղաքը շուրջ ութը դար նշանակալի դեր է խաղացել Հյուսիսային Սևծովյան տարածաշրջանի և Մեծ տափաստանի հարակից տարածքների քաղաքական կյանքում։
2009 թվականին թանգարան-արգելոցն ընդգրկվել է Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիան կազմավորել է Ստորին Դոն հնագիտական արշավախումբը, որը, Ռոստովի պետական համալսարանի և Ռոստովի գավառագիտական թանգարանի հետ միասին Դ. Բ. Շելովի ղեկավարությամբ սկսել են Տանաիսի գիտական ուսումնասիրությունը։
Ավելի ուշ Ստորին Դոն արշավախմբի ղեկավար Դ. Բ. Շելովը և Ռոստովի գավառագիտական թանգարանի փոխտնօրեն Ս. Մ. Մարկովը հանդես են եկել թանգարան-արգելոց ստեղծելու նախաձեռնությամբ։
1958 թվականին Ռոստովի մարզային գործկոմը որոշել է ստեղծել Տանաիս թանգարան-արգելոցը որպես Ռոստովի գավառագիտական թանգարանի մասնաճյուղ։
1960 թվականին թանգարան-արգելոցին անժամկետ օգտագործման են հանձնել հինավուրց բնակավայրի գլխավոր հրապարակը և նեկրոպոլի հարակից հատվածները։
Թանգարանի առաջին շենքերի շինարարությունը սկսվել է վահանային կոնստրուկցիաների հիման վրա` թանգարանային ցուցադրության, վարչական շենքի և երկու փոքր կառույցների։ Այդ ժամանակ թանգարանի հաստիքացուցակում եղել է երկու միավոր (ղեկավար և պահակ)։ 1961 թվականի օգոստոսի 1-ին թանգարանը բացվել է և ընդունել առաջին այցելուներին։
1981 թվականին Ռոստովի մարզային կործկոմի արգելոցի տարածքում 1200 հեկտար հաստատել է անվտանգության գոտիներ։ 1990 թվականին թանգարան-արգելոցը դարձել է անկախ մշակութային հաստատություն։
Թանգարան-արգելոցն ունի շուրջ 40 աշխատակից։ Տարածքում կառուցվել են թանգարանի նոր շենքեր հիմնական պատմական ցուցահանդեսով, պահուստային շենք, վարչական սենյակներ, մշտական և ժամանակավոր ցուցահանդեսների շենքեր, թանգարանա- մանկավարժական ուսումնասիրությունների շենք, տեխնիկական ծառայություններ։
Ներկայումս պեղումների արդյունքում հայտնաբերվել է հնագույն քաղաքի տասներորդ մասը, ինչպես նաև քաղաքային նեկրոպոլի հիմնական մասը։ Այցելուների ուշադրության կենտրոնում են էտալոնային ֆոնդային հավաքածուները և «բացօթյա» ցուցահանդեսը, որը ներառում է վիմագիր արձանագրություններ և թանգարանի տարածքում հնագույն շենքերի լայնածավալ վերակառուցում (Տանաիսի պաշտպանական կառույցներ, հռոմեական կամուրջ, սրբավայր)։
Թանգարանը ներկայումս ունի ավելի քան 140 հազար նմուշ։ Որոշակի առանձնահատկություն ունի «Ամֆորային սրահը», միակն է Եվրոպայում, որն ունի աֆորայի տարրերի պահպանման բաց փորձ[1]։
Արգելոցը համարվում է կարևոր մշակութային, կրթական և գիտական կենտրոնը տարածաշրջանում, որը հայտնի է նաև նրա սահմաններից դուրս։
Թանգարան-արգելոցի զարգացման գործում մեծ ավանդ ունի և շարունակում է կատարել Ստորին Դոն հնագիտական արշավախումբ, որը 1993 թվականին ձեռք է բերել միջազգային կարգավիճակ։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973-2002 թվականներին թանգարան-արգելոցի տնօրենն է եղել Վալերի Չեսնոկը։ Հետո կարճ ժամանակահատված թանգարանը ղեկավարել է Ռոստովի մարզի մշակույթի նախկին փոխնախարար Վ. Կասյանովը[2]։ 2005 թվականին տնօրեն է նշանակվել Վ. Պերեվոզչիկովը։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարան-արգելոցի ցուցադրությունը ներառում է հինգ դահլիճ։ Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 200 քմ։
- Առաջին սրահ՝ Ելիզավետյան բնակավայր, Տանաիսի ծագումը, նրա զարգացումը, առևտրային հարաբերությունները։ Այս սրահում այցելուները ծանոթանում են հին հունական, բոսֆորյան և հռոմեական հագուստների հետ։ Սրահի կենտրոնում տանաիսուհու IV դարի կոստյում, որը վերաարտադրվել է 1985 թվականին պեղված 18 նմուշների օրինակով
- Երկրորդ սրահ՝ Տանաիսի I-III դդ. տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքի պատմություն։ Այնտեղ ներկայացված են սկյութների և սարմատսկիների հագուստները, ինչպես նաև տանաիսցիների բնակավայրերի մակետները, հագուստ և կոշիկներ պատրաստելու համար օգտագործված իսկական իրեր[3]
- Երրորդ սրահ՝ քաղաքի բնակչության էթնիկական կազմը՝ մշակույթների խառնուրդ, կրոն, ավանդույթ, ծեսեր
- Չորրորդ սրահ՝ բազմազան ցուցադրություններ
- Հինգերորդ սրահ՝ Տանաիսի հայտնաբերման և նրա հետազոտության պատմություն
Բաց երկնքի տակ գտնվող Տանաիսի տարածքում կան պեղումներ և վերակառուցված շինություններ[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բնակավայրի վերակառուցում
-
Նեկրոպոլի փողոցները
-
Ծովի մոտ գտնվող պատերի մնացորդներ
-
Ակրոպոլը`քաղաքի առավել հարուստ բնակավայր
-
Քաղաքի պաշտպանող պատի մնացորդները
-
Թանգարանի տարածքում ժամանակակից վերակառուցված աշտարակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История | Археологический музей-заповедник Танаис». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
- ↑ Колобова А. Новый порядок // Литературная газета. — 2002. — 14 авг. — № 33.
- ↑ «Музей исторического костюма | Археологический музей-заповедник Танаис» (ռուսերեն). www.museum-tanais.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Археологический музей-заповедник «Танаис»