Տանաիս հնագիտական արգելոց-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տանաիս հնագիտական արգելոց-թանգարան (ռուս.՝ Археологический музей-заповедник Танаис), բաց երկնքի տակ գտնվող Ռուսաստանի ամենամեծ պատմա-հնագիտական թանգարաններից մեկը։

Տանաիսը համարվում է Ռուսաստանում ստեղծված առաջին հնագիտական թանգարանը։ Թանգարանը հիմնված է հինավուրց Տանաիս քաղաքի տարածքում։ Տանաիս (Դոն) գետի անունով կոչվող քաղաքը հիմնվել է Մեոտիդո (Ազովի ծով) գետաբերանի միացման տեղում։ Տանաիս քաղաքը շուրջ ութը դար նշանակալի դեր է խաղացել Հյուսիսային Սևծովյան տարածաշրջանի և Մեծ տափաստանի հարակից տարածքների քաղաքական կյանքում։

2009 թվականին թանգարան-արգելոցն ընդգրկվել է Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ.

1955 թվականին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիան կազմավորել է Ստորին Դոն հնագիտական արշավախումբը, որը, Ռոստովի պետական համալսարանի և Ռոստովի գավառագիտական թանգարանի հետ միասին Դ. Բ. Շելովի ղեկավարությամբ սկսել են Տանաիսի գիտական ուսումնասիրությունը։

Ավելի ուշ Ստորին Դոն արշավախմբի ղեկավար Դ. Բ. Շելովը և Ռոստովի գավառագիտական թանգարանի փոխտնօրեն Ս. Մ. Մարկովը հանդես են եկել թանգարան-արգելոց ստեղծելու նախաձեռնությամբ։

1958 թվականին Ռոստովի մարզային գործկոմը որոշել է ստեղծել Տանաիս թանգարան-արգելոցը որպես Ռոստովի գավառագիտական թանգարանի մասնաճյուղ։

1960 թվականին թանգարան-արգելոցին անժամկետ օգտագործման են հանձնել հինավուրց բնակավայրի գլխավոր հրապարակը և նեկրոպոլի հարակից հատվածները։

Թանգարանի առաջին շենքերի շինարարությունը սկսվել է վահանային կոնստրուկցիաների հիման վրա` թանգարանային ցուցադրության, վարչական շենքի և երկու փոքր կառույցների։ Այդ ժամանակ թանգարանի հաստիքացուցակում եղել է երկու միավոր (ղեկավար և պահակ)։ 1961 թվականի օգոստոսի 1-ին թանգարանը բացվել է և ընդունել առաջին այցելուներին։

1981 թվականին Ռոստովի մարզային կործկոմի արգելոցի տարածքում 1200 հեկտար հաստատել է անվտանգության գոտիներ։ 1990 թվականին թանգարան-արգելոցը դարձել է անկախ մշակութային հաստատություն։

Թանգարան-արգելոցն ունի շուրջ 40 աշխատակից։ Տարածքում կառուցվել են թանգարանի նոր շենքեր հիմնական պատմական ցուցահանդեսով, պահուստային շենք, վարչական սենյակներ, մշտական և ժամանակավոր ցուցահանդեսների շենքեր, թանգարանա- մանկավարժական ուսումնասիրությունների շենք, տեխնիկական ծառայություններ։

Ներկայումս պեղումների արդյունքում հայտնաբերվել է հնագույն քաղաքի տասներորդ մասը, ինչպես նաև քաղաքային նեկրոպոլի հիմնական մասը։ Այցելուների ուշադրության կենտրոնում են էտալոնային ֆոնդային հավաքածուները և «բացօթյա» ցուցահանդեսը, որը ներառում է վիմագիր արձանագրություններ և թանգարանի տարածքում հնագույն շենքերի լայնածավալ վերակառուցում (Տանաիսի պաշտպանական կառույցներ, հռոմեական կամուրջ, սրբավայր)։

Թանգարանը ներկայումս ունի ավելի քան 140 հազար նմուշ։ Որոշակի առանձնահատկություն ունի «Ամֆորային սրահը», միակն է Եվրոպայում, որն ունի աֆորայի տարրերի պահպանման բաց փորձ[1]։

Արգելոցը համարվում է կարևոր մշակութային, կրթական և գիտական կենտրոնը տարածաշրջանում, որը հայտնի է նաև նրա սահմաններից դուրս։

Թանգարան-արգելոցի զարգացման գործում մեծ ավանդ ունի և շարունակում է կատարել Ստորին Դոն հնագիտական արշավախումբ, որը 1993 թվականին ձեռք է բերել միջազգային կարգավիճակ։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-2002 թվականներին թանգարան-արգելոցի տնօրենն է եղել Վալերի Չեսնոկը։ Հետո կարճ ժամանակահատված թանգարանը ղեկավարել է Ռոստովի մարզի մշակույթի նախկին փոխնախարար Վ. Կասյանովը[2]։ 2005 թվականին տնօրեն է նշանակվել Վ. Պերեվոզչիկովը։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան-արգելոցի ցուցադրությունը ներառում է հինգ դահլիճ։ Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 200 քմ։

  • Առաջին սրահ՝ Ելիզավետյան բնակավայր, Տանաիսի ծագումը, նրա զարգացումը, առևտրային հարաբերությունները։ Այս սրահում այցելուները ծանոթանում են հին հունական, բոսֆորյան և հռոմեական հագուստների հետ։ Սրահի կենտրոնում տանաիսուհու IV դարի կոստյում, որը վերաարտադրվել է 1985 թվականին պեղված 18 նմուշների օրինակով
  • Երկրորդ սրահ՝ Տանաիսի I-III դդ. տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքի պատմություն։ Այնտեղ ներկայացված են սկյութների և սարմատսկիների հագուստները, ինչպես նաև տանաիսցիների բնակավայրերի մակետները, հագուստ և կոշիկներ պատրաստելու համար օգտագործված իսկական իրեր[3]
  • Երրորդ սրահ՝ քաղաքի բնակչության էթնիկական կազմը՝ մշակույթների խառնուրդ, կրոն, ավանդույթ, ծեսեր
  • Չորրորդ սրահ՝ բազմազան ցուցադրություններ
  • Հինգերորդ սրահ՝ Տանաիսի հայտնաբերման և նրա հետազոտության պատմություն

Բաց երկնքի տակ գտնվող Տանաիսի տարածքում կան պեղումներ և վերակառուցված շինություններ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История | Археологический музей-заповедник Танаис». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. Колобова А. Новый порядок // Литературная газета. — 2002. — 14 авг. — № 33.
  3. «Музей исторического костюма | Археологический музей-заповедник Танаис» (ռուսերեն). www.museum-tanais.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  4. Археологический музей-заповедник «Танаис»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]