Վրույր Փանոյան
Արտաքին տեսք
Վրույր Փանոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1907 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա |
Մահացել է | մայիսի 27, 1977 (69 տարեկան) |
Մահվան վայր | Արտաշատ, Հին Հռոմ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Վրույր Մարտիրոսի Փանոյան (սեպտեմբերի 16, 1907 - մայիսի 27, 1977, Արտաշատ, Հին Հռոմ), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմական գործունեությունն սկսել է 1929 թվականին՝ Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրովական), 1930-1949 թվականներին աշխատել է Ամո Խարազյանի անվան շրջիկ, 1949-1951 թվականներին՝ Էջմիածնի թատրոններում։ 1951 թվականից՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի դերասան։ Անձնավորել է կատակերգական–բնութագրական կերպարներ։ 1974 թվականից նկարահանվել է կինոյում։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նազար՝ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»
- Բալաբեկ՝ Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ»
- «Փորձադաշտ»
- Մինթոև՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
- Իսայի՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
- Շմագա՝ (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Սչաստլիվցև՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ»
- Սկապեն՝ Մոլիերի, «Սկապենի արարքներր»
- Միկոլա՝ Ֆրանկոյի «Գողացված երջանկություն»
- «Պեպո»
- «Գայլեր և ոչխարներ»
- «Չար հոգի»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես ՝ «Նահապետ»
- Ծերունի՝ «Հնձան»
- «Քաոս»
- «Լալվարի որսկանը»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |