Վոլոդյա Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վոլոդյա Ոսկանյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1932(1932-10-18) (91 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1958)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1987)
Մասնագիտությունկենսաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և «Էրեբունի» արգելոց

Վոլոդյա Երջանիկի Ոսկանյան (հոկտեմբերի 18, 1932(1932-10-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաբան-էկոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1987): ՀԳԳԱ թղթակից անդամ (1996):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլոդյա Ոսկանյանը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևանում։ 1958 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1959-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում։ 1981-1991 թվականներին եղել է Բնության պահպանության և արգելոցային գործի ՀամԳՀԻ Հայաստանի բնության պահպանության բաժնի, բուսաշխարհի պահպանության լաբորատորիայի, ապա՝ բաժնի վարիչ։ 1991- 1998 թվականներին եղել է ՀՀ բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիրի տնօրեն, 2002 թվականից՝ ավագ գիտաշխատող, 2000-2002 թվականներին՝ էրեբունի արգելոցի պետ[1]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ բարձրլեռնային արոտավայրերի պահպանության, բերքատվության բարձրացման, արդյունավետ օգտագործման, բուսական պաշարների վերականգնման խնդիրներին, Էրեբունի արգելոցի բուսականության, ֆլորայի, բուսական պաշարների հետազոտմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]