Բուսական պաշարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոշենի

Բուսական պաշարներ, աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսատեսակների և համակեցությունների՝ օգտագործման ենթակա քանակություն։ Ըստ նշանակության՝ բուսական պաշարները լինում են արդյունագործական, բնապահպանական, գեղազարդիչ, գիտական և մշակութային։

Արդյունագործական բուսական պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունագործական բույսերը հավաքվում, մթերվում և օգտագործվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում։ Ըստ օգտագործման նշանակության՝ բաժանվում են հետևյալ խմբերի՝

Գազ

Բնապահպանական և գեղազարդիչ բուսական պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուռ

Բնապահպանական և գեղազարդիչ բույսերը դիմացկուն են, ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայակարգավորիչ, առողջապահական, ռեկրեացիոն նշանակություն։

Գիտական և մշակութային բուսական պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական և մշակութային արժեք ունեցող բուսական հավաքածուները գտնվում են բուսաբանական այգիներում, դենդրոպարկերում, գիտահետազոտական նպատակներով օգտագործվում են ուսումնական հաստատություններում, ԳՀԻ-ներում։

Հիմնական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկարգավորված օգտագործման և միջավայրի էկոլոգիական պայմանների վատթարացման հետևանքով բուսական պաշարները նվազել են, որոշ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին և գրանցվել ՀՀ Կարմիր գրքում։

Բուսական պաշարների պահպանության և պաշտպանության հիմնական խնդիրներն են բուսաշխարհի տեսակային բազմազանության ամբողջության ապահովումը, բուսական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը, բուսատեսակների աճելավայրերի շահագործումը (տնտեսական նպատակներով) ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ բուսածածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարության պահպանումը, բուսաշխարհի օբյեկտների պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից և բնական աղետներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։