Jump to content

Վյաչեսլավ Ավերյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Ավերյանով
Ծնվել էսեպտեմբերի 28, 1897(1897-09-28)
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1941
Մասնագիտությունգրող և վիպասան
Ժանրերարձակ, պատմվածք, պիես և հրապարակախոսություն

Վյաչեսլավ Անդրեևիչ Ավերյանով (ռուս.՝ Вячеслав Андреевич Аверьянов, սեպտեմբերի 28, 1897(1897-09-28), Սարատով, Ռուսական կայսրություն - 1941), ռուս խորհրդային արձակագիր և բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Ավերյանովը ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 28-ին Սարատովում։ Ավարտել է ռեալական ուսումնարան, սովորել Սարատովի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում։ 1921 թվականից ապրել է Մոսկվայում։ Աշխատել է «Крестьянская газета» պարբերականի թղթակից, հրատարակել է արձակ ստեղծագործություններ, բանաստեղծություններ և պիեսներ։ Աշխատել է դրամատուրգ Անդրեյ Նավրոզովի հետ համահեղինակությամբ։ Ավերյանովի բանաստեղծություններն ու պատմվածքները, ըստ Յու. Պոշեմանսկու, աչքի են ընկել հատուկ քնարականությամբ։ Ավերյանովի պիեսները մեծ ժողովրդականություն են վայելել ԽՍՀՄ ինքնագործ թատրոններում[1][2]։ 1935 թվականին թարգմանել է Իվան Ֆրանկոյի «Գողացված երջանկություն» պիեսը[3]։

Հայրենական մեծ պատերազմի սկզբում Ավերյանովը փորձել է մտնել գործող բանակ, սակայն կարճատեսության պատճառով չի զորակոչվել։ Մոսկվայի աշխարհազորը կազմավորելիս գրանցվել է նրա կազմում և հայտնվել 8-րդ Կրասնոպրեսնենսկի դիվիզիայի 22-րդ հրաձգային գնդի 1-ին գումարտակի Գրողների վաշտերից մեկում։ Նշանակվել է բաժանմունքի հրամանատար։ Ճակատում միացել է Կոմունիստական կուսակցությանը[1][2]։

Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, հայտնվել է շրջափակման տակ։ Վերջին նամակը նրա հարազատներն ստացել են Սարատովում 1941 թվականի հոկտեմբերի 1-ին․ «...Ինձ նշանակեցին բաժանմունքի հրամանատար, ընդունեցին կուսակցություն, աշխատանքները շատ են, բայց աշխատանքը հետաքրքիր է, իսկ գլխավորը՝ անհրաժեշտ և օգտակար՝ յուրացնում ենք ռազմական ուսումը և ցանկացած պահի պատրաստ ենք հանդիպել նողկալի թշնամու հետ։ Գրեք, թանկագիններս, ավելի հաճախ, ձեր նամակները շատ հաճելի են և մեզ անհրաժեշտ։ Եղեք աշխույժ և հույս ունեցեք, որ հաղթելու ենք։ Ամուր համբուրում եմ ձեզ։ Վյաչեսլավ։ 21/IX 1941»[1][2]։

  • Կինը՝ Նատալյա Լվովնա Ավերյանովա[1],
  • Քույրը՝ Եկատերինա Միխայլովնա Զիկովա[1]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ոսկե թավա, դրամա 3 գործողությամբ և 6 տեսարանով (1934)
  • Զառիթափ, դրամա 5 տեսարանով (1930)
  • Վերջին ռասմաճակատը, պիես 4 գործողությամբ և 6 տեսարանով (1929)
  • Особый Ефим или все в Осоавиахим, կատակերգություն 3 տեսարանով (1928)
  • Իններորդ ալիք (Հոկտեմբերի 10-ամյակին), պիես 3 գործողությամբ (1927)
  • Դավաճանը, պիես 2 գործողությամբ (1927)
  • Կոմունայի տանը, Նոր կենցաղի տեսարաններ 3 գործողութամբ (1926, Ա. Նավրոխովի հետ համահեղինակությամբ)
  • Ոսկե թավա, պատմվածք (1927)[4]
  • Մարդն առանց անթացուպերի, պատմվածքներ (1927)
  • Ամերիկացին, վիպակ (1925)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Персоналии». www.comk.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 Рунин Б. Писательская рота // Новый мир : журнал. — 1985. — № 3.
  3. Украденное счастье. (Жандарм) [Текст] : Драма из деревенской жизни в 5 д. / Иван Франко ; Пер. с укр. и переработка В. Аверьянова, П. Жаткина. — Москва : изд-во и стеклогр. Центр. упр. по распространению драматургич. продукции «Цедрам», 1935. — Тит. л., 34 с.
  4. Сегодня. — Кооперативное изд-во писателей "Сегодня", 1927-01-01. — 374 с.