Jump to content

Վճարունակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վճարունակությունը (անգլ.՝ solvency) տնտեսվարող սուբյեկտի իր տրամադրության տակ եղած դրամական ռեսուրսների հաշվին օրենքով կամ պայմանագրով նախատեսված դրամական պարտավորությունները ժամանակին կատարելու կարողությունն է։

Ձեռնարկության վճարունակությունը ձեռնարկության` իր վճարման պարտավորությունները ժամանակին և ամբողջությամբ կատարելու կարողությունն է, որը ստեղծում է նախադրյալներ, պայմաններ և ձևեր առևտրային գործարքի իրականացման համար[1]։ Անվճարունակությունը որոշակի ժամկետում տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունների համար վճարումներ ապահովելու անկարողությունն է։ Անվճարունակությունը կարող է հանգեցնել ձեռնարկության սնանկացման և լուծարման։

Վճարունակության գործակից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկության վճարունակությունը որոշվում է որոշակի ամսաթվով` վճարունակության գործակցով, հաշվի առնելով ձեռնարկության կողմից տնտեսական գործունեություն իրականացնելու համար ներգրավված առկա և հնարավոր ֆինանսական ռեսուրսները և ցույց տալով դրա ֆինանսական կայունության/ անկայունության աստիճանը հաջորդ հաշվետու ժամանակահատվածի համար։ Վճարունակության գործակիցը հավասար է ընթացիկ ակտիվների (ընթացիկ հաշվի կանխիկ դրամ, ակրեդիտիվներ, պատրաստի ապրանքներ, բանկային և այլ վարկեր, դեբիտորական պարտքեր ընթացիկ պարտավորությունների հարաբերությանը։ Եթե ընթացիկ ակտիվների (վճարման առաջին աստիճանի պատրաստման ֆոնդեր) գումարը գերազանցում է կամ հավասար է ընթացիկ պարտավորությունների չափին, այսինքն, վճարունակության գործակիցը 1-ից մեծ է կամ հավասար է, ապա համարվում է, որ ընկերությունն ունի կայուն ֆինանսական դրություն[2]։

Եթե ընթացիկ ակտիվների գումարը պակաս է ընթացիկ պարտավորությունների չափից, այսինքն՝ վճարունակության գործակիցը 1-ից պակաս է, ապա ընկերությունը համարվում է ֆինանսապես անկայուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Платёжеспособность предприятия / Чая В.Т. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Неплатёжеспособность / Лаврушин О.И. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.