Վլադիմիր Մալևսկի
Վլադիմիր Մալևսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1925 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1981 (55 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Vladimir Malevsky Վիքիպահեստում |
Մալևսկի Վլադիմիր Եվգենևիչ (նոյեմբերի 1, 1925, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 1981, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1925 թվականի նոյեմբերի 1-ին Լենինգրադում։ Պատերազմից առաջ ավարտել է միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանը։ 1941 թվականի շրջափակման ձմեռը վերապրել է Լենինգրադում։ 1942 թվականի մարտին ընտանիքի հետ տարահանվել Է Արխանգելսկ, որտեղից 1943 թվականի հունվարին զորակոչվել է Կարմիր բանակ։ 1944-ի փետրվարին ծանր վիրավորվել է և ստացել է IV աստիճանի ոտքի ցրտահարում։ Նա բուժվել է Իժևսկի և Սվերդլովսկի հիվանդանոցներում։ 1944 թվականի օգոստոսին զորացրվել է վիրավորման պատճառով և վերադարձել է Արխանգելսկ, որտեղ «Էդիսսոն» կինոթատրոնում աշխատել է որպես նկարչի աշակերտ։
1946 թվականի մարտին մոր՝ Ելիզավետա Ֆյոդորովա Զինովևայի (1894-1958) և ավագ քրոջ հետ վերադարձել է Լենինգրադ (հայր Եվգենի Վլադիմիրի Մալևսկին մահացել է 1942 թվականին) և ընդունվել է Գեղարվեստամանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1951 թվականին։ Նույն տարում ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ։ Աշխատել է Ալեքսանդր Զայցևի, Վասիլի Սոկոլովի և Լեոնիդ Խուդյակովի հետ։ 1957 թվականին, գեղանկարչի կոչմամբ, ավարտել է Բորիս Իոգանսոնի անվան արվեստանոցի ինստիտուտը։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Շինհրապարակում» կտավը[2][3]։
Ինստիտուտն ավարտելուց հետո 1958-1960 թվականներին շարունակել է աշխատանքը Բորիս Իոգանսոնի անվան ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում։ 1957 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Նա նկարել է դիմանկարներ, թեմատիկ նկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ։ Նկարչի ստեղծած աշխատանքների թվում են «Քաջվարդեր»[4] (1958), «Ամառային օր»[5] (1961), «1905 թվական»[6] (1967), «Եղրևանի»[7] (1972), «Հեծանվորդներ»[8], «Ռեգատ»[9] (երկուսն էլ 1980) և այլն։
Մալևսկին մահացել է 1981 թվականի հոկտեմբերի 17-ին Լենինգրադում կյանքի 56-րդ տարում։
Վ. Ե. Մալևսկու աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Հեղափոխական օրեր» (1969)․ կտավ, յուղաներկ, 165х250
-
«1905 թվական» (1967), կտավ, յուղաներկ, 200х290
-
Սիրելի ձայնապնակը» (1968), կտավ, յուղաներկ, 101х75,5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 73.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 79.
- ↑ Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции.. — Каталог. — М.: Советский художник, 1957. — С. 46.
- ↑ Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. — Каталог. — СПб., 1994. — С. 3.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. — Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 26.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. — Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С. 23.
- ↑ Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 10.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. — Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 16—17.
- ↑ Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. — Каталог выставки. — СПб., 1997. — С. 292.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.5. Д.124.
- Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. М., Советский художник, 1957. С.46.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. Л., Художник РСФСР, 1964. С.26.
- Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. Л., Художник РСФСР, 1973. С.10.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С.23.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1980. С.73.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.16-17.
- Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. СПб., 1994. С.3.
- Натюрморт в живописи 1940—1990 годов. Ленинградская школа. Каталог выставки. СПб., 1997. С.3.
- Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997. С.292.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. London, Izomar Limited, 1998.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПБ., НП-Принт, 2007. С.391, 394, 404. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.79.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռ. Ա. Բախտիյարով. «Վլադիմիր Մալևսկի։ Նկարիչը և նրա ժամանակը».
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1981 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Ռուս նկարիչներ